Ռուբեն Կարապետյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Կարապետյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1950 (74 տարեկան) |
Ծննդավայր | Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (1974) |
Մասնագիտություն | դիվանագետ |
Ռուբեն Դրաստամատի Կարապետյան (ապրիլի 10, 1950, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), մարզական աշխատող, ըմբշամարտի պատանիների աշխարհի չեմպիոն, ՀՀ սպորտի վաստակավոր աշխատող (2002)։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1969 թվականին ավարտել է Էջմիածին քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը, 1974 թվականին՝ Հայկական պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը՝ մարզիչ-մանկավարժի որակավորմամբ։
1971-1977 թվականներին եղել է "Աշխատանք" կամավոր մարզական ընկերության հունա-հռոմեական ըմբշամարտի մարզիչ,
1977-1995 թվականներին՝ Էջմիածին քաղաքի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն,
1995-1997 թվականներին՝ Էջմիածնի քաղաքային խորհրդի սպորտկոմիտեի նախագահ,
1997-2002 թվականներին՝ Էջմիածնի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության միացյալ տնօրինության գլխավոր տնօրեն։
1962 թվականից զբաղվել է հունա-հռոմեական ըմբշամարտով։ Երեք տարի եղել է ԽՍՀՄ հունա-հռոմեական ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամ։
Մարզական նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1967-1970 թվականներին մասնակցել է հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնություններին և դարձել բազմակի չեմպիոն։
- 1969 թվականին Ծաղկաձորում մասնակցել է ԽՍՀՄ պատանիների առաջնությանը և դարձել չեմպիոն։
- 1969 թվականին ԱՄՆ-ում մասնակցել է պատանիների աշխարհի անդրանիկ առաջնությանը և 70 կիլոգրամ քաշային կարգում դարձել աշխարհի չեմպիոն։
- 1970 թվականին Ռումինիայի Կոստանցա քաղաքում մասնակցել է "Օլիմպիական հույսեր" միջազգային մրցումներին։