Ռոստսելմաշ (մշակույթի պալատ)
Տեսակ | մշակույթի տուն |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Դոնի Ռոստով և Պերվոմայսկի շրջան (Դոնի Ռոստով) |
Անվանված է | Rostselmash? |
Հիմնադրված է | 1929 |
Բացված | 1931 |
Ճարտարապետ | Alexey Timofeyevich Mulik? |
Ժառանգության կարգավիճակ | ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ |
Պաշտոնական կայք |
«Ռոստսելմաշ» մշակույթի պալատ (ռուս.՝ Дворец культуры «Ростсельмаш»), մշակույթի տուն Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակույթի պալատի պատմությունը սկսվել է «Ռոստսելմաշ» գործարանի շինարարության հետ միաժամանակ։
1929 թվականին «Սելմաշստրոյի» շինարարների ճաշարանի տարածքում գտնվում էր բանվորական ակումբ, որտեղ կառուցվել էին դահլիճ և բեմ։ Այդ ակումբում ցուցադրվում էին կինոֆիլմեր, կազմակերպվել էր դրամատիկական խմբակ նորնախիջևանցի դերասան Ուրյադովի ղեկավարությամբ։ 1930 թվականին ակումբը տեղափոխվել է ժամանակավոր փայտե բարաք։ Միաժամանակ կառուցվել է նոր մեծ շենք, որը շահագործման է հանձնվել 1931 թվականին, և նույն թվականի նոյեմբերի 6-ին 550-տեղանոց կինոդահլիճում կայացել է գործարանի աշխատակազմի առաջին հանդիսավոր ժողովը։ Մշակույթի տան թատերական մասի շինարարությունը միջոցների անբավարարության պատճառով սառեցվել է[1]։
Այդ վիճակում մշակույթի տունը գոյություն է ունեցել մինչև Հայրենական մեծ պատերազմի սկիզբը, երբ շենքը հատկացվել է խորհրդային զինվորների հոսպիտալին։ Դոնի Ռոստովի շրջափակման ժամանակ օգտագործվել է գերմանացիների կողմից, իսկ քաղաքից հեռանալիս՝ պայթեցվել։ Այդ տեղում այժմ գտնվում է երկրորդ մարզային հիվանդանոցը։ Հին շենքից մնացել է միայն նրանից սկիզբ առնող փողոցի անվանումը՝ Ակումբային փողոց։
Հետպատերազմյան տարիներին որոշում է ընդունել վերականգնել մշակույթի պալատը։ Այն կառուցվել է նոր տեղում՝ միավորելու նպատակով։ Բայց նրա շինարարությունը սկսվել է մեկ ուրիշ վայրում, այնտեղ, որտեղ այժմ այն կանգնած է։ Դրա համար իրականացվել է մշակույթի պալատը, մարզադաշտը և կից զբոսայգին մշակութային մեկ համալիրում միավորելու նախապատերազմյան գաղափարը։ Շենքը նախագել է ճարտարապետ Ալեքսեյ Մուլիկը։ Շինարարությունն ընթացել է 1948-1960 թվականներին, շահագործման է հանձնվել 1960 թվականի վերջին։ 1979 թվականին մշակույթի պալատի առջևի հրապարակը զարդարել է շատրվանը։
«Ռոստսելմաշ» մշակույթի պալատը շարունակում է գործել և այժմ։ Նրա թատերական դահլիճը, որը նախատեսված է 1000 հանդիսականի համար, քաղաքի կարևոր թատերական և համերգային հարթակներից է[2]։
Ավելի վաղ մշակույթի պալատում գործում էր «Ռոստսելմաշ» գործարանի թանգարանը[3]։