Ռոստսելմաշ (մշակույթի պալատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոստսելմաշ
Տեսակմշակույթի տուն
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով և Պերվոմայսկի շրջան (Դոնի Ռոստով)
Անվանված էRostselmash?
Հիմնադրված է1929
Բացված1931
ՃարտարապետAlexey Timofeyevich Mulik?
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

«Ռոստսելմաշ» մշակույթի պալատ (ռուս.՝ Дворец культуры «Ростсельмаш»), մշակույթի տուն Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակույթի պալատի պատմությունը սկսվել է «Ռոստսելմաշ» գործարանի շինարարության հետ միաժամանակ։

1929 թվականին «Սելմաշստրոյի» շինարարների ճաշարանի տարածքում գտնվում էր բանվորական ակումբ, որտեղ կառուցվել էին դահլիճ և բեմ։ Այդ ակումբում ցուցադրվում էին կինոֆիլմեր, կազմակերպվել էր դրամատիկական խմբակ նորնախիջևանցի դերասան Ուրյադովի ղեկավարությամբ։ 1930 թվականին ակումբը տեղափոխվել է ժամանակավոր փայտե բարաք։ Միաժամանակ կառուցվել է նոր մեծ շենք, որը շահագործման է հանձնվել 1931 թվականին, և նույն թվականի նոյեմբերի 6-ին 550-տեղանոց կինոդահլիճում կայացել է գործարանի աշխատակազմի առաջին հանդիսավոր ժողովը։ Մշակույթի տան թատերական մասի շինարարությունը միջոցների անբավարարության պատճառով սառեցվել է[1]։

Մշակույթի տան շենքը պսակող քանդակագործական հորինվածքը

Այդ վիճակում մշակույթի տունը գոյություն է ունեցել մինչև Հայրենական մեծ պատերազմի սկիզբը, երբ շենքը հատկացվել է խորհրդային զինվորների հոսպիտալին։ Դոնի Ռոստովի շրջափակման ժամանակ օգտագործվել է գերմանացիների կողմից, իսկ քաղաքից հեռանալիս՝ պայթեցվել։ Այդ տեղում այժմ գտնվում է երկրորդ մարզային հիվանդանոցը։ Հին շենքից մնացել է միայն նրանից սկիզբ առնող փողոցի անվանումը՝ Ակումբային փողոց։

Հետպատերազմյան տարիներին որոշում է ընդունել վերականգնել մշակույթի պալատը։ Այն կառուցվել է նոր տեղում՝ միավորելու նպատակով։ Բայց նրա շինարարությունը սկսվել է մեկ ուրիշ վայրում, այնտեղ, որտեղ այժմ այն կանգնած է։ Դրա համար իրականացվել է մշակույթի պալատը, մարզադաշտը և կից զբոսայգին մշակութային մեկ համալիրում միավորելու նախապատերազմյան գաղափարը։ Շենքը նախագել է ճարտարապետ Ալեքսեյ Մուլիկը։ Շինարարությունն ընթացել է 1948-1960 թվականներին, շահագործման է հանձնվել 1960 թվականի վերջին։ 1979 թվականին մշակույթի պալատի առջևի հրապարակը զարդարել է շատրվանը։

«Ռոստսելմաշ» մշակույթի պալատը շարունակում է գործել և այժմ։ Նրա թատերական դահլիճը, որը նախատեսված է 1000 հանդիսականի համար, քաղաքի կարևոր թատերական և համերգային հարթակներից է[2]։

Ավելի վաղ մշակույթի պալատում գործում էր «Ռոստսելմաշ» գործարանի թանգարանը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]