Jump to content

Ռոսգարտենյան դարպասներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոսգարտենյան դարպասներ
Տեսակքաղաքային դարպաս, դարբասներ և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿալինինգրադ
Հիմնադրված է1803
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Ռոսգարտենյան դարպասներ (գերմ.՝ Roßgärter Tor), Կալինինգրադի պահպանված յոթ քաղաքային դարպասներից մեկը։ Գտնվում է Չերնյախովսկու և Ալեքսանդր Նևսկու փողոցների խաչմերուկում, Վասիլևսկու հրապարակի և Սաթի թանգարանի կողքին։

Դարպասների ներկայիս շենքը գտնվում է նույն տեղում, որտեղ տեղակայված են համանուն դարպասները և քաղաքի առաջին հողապատնեշի ամրությունները (17-րդ դարի սկիզբ)։

Մինչև մեր օրերը պահպանված դարպասների շենքը կառուցվել է 1852-1855 թվականներին ճարտարագետ-հաուպտման և ամրոցի շինարարության տնօրեն Իրֆյուգելբրեխտի և ճարտարագետ-լեյտենանտ ֆոն Հայլի նախագծով։ Դարպասի ճակատային մասի նախագիծը մշակվել է գաղտնի գերագույն շինարար-խորհրդական Ավգուստ Շտյուլերի կողմից, որը ղեկավարում էր Բեռլինի դեպուտացիայի Տեխնիկական շինարարությունը։ Քանդակագործական զարդանախշերի հեղինակն է Վիլհելմ Լյուդվիգ Շտյուրմերը։

Դարպասների առաջին նախագիծը մշակվել է 1852 թվականին Քյոնիգսբերգի ամրոցաշինական գերատեսչության կողմից։ Այդ նախագիծը զգալի լրամշակման է ենթարկվել գաղտնի խորհրդական Շտյուլերի կողմից։ Շտյուլերը ինքն է լրամշակել նաև ճակատային մասի նախագիծը` դրան տալով վառ արտահայտված գոթական ոճ։

Պատերազմից հետո դարպասները վերականգնվեցին և սկսեցին օգտագործվել որպես «Արևային քար » սրճարան-ռեստորան։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարպասները ունեն ընդամենը մեկ անցում չորս մետր լայնությամբ։ Անցման երկու կողմերում տեղակայված են երեք կազեմատներ։ Այսպիսով դարպասի ճակատը բաղկացած է յոթ որմնախորշերից։ Քաղաքի կողմից կազեմատները ունեն պատուհաններ, արտաքին կողմից հրակնատներ։

Դարպասի ճակատային մասի վերևում տեղակայված են ատամնաշարային հանգույցներ, որոնք բաժանված են երկու մասի և կենտրոնական մասում բարձրացված են։ Կողքից կենտրոնական մասը շրջապատված է երկու բարձր ութանկյուն աշտարակներով, որոնք ավարտվում են դեկորատիվ մաշիկուլներով։ Աշտարակների միջև տեղակայված է բարձր կամար, որը խորհրդանշում է դարպասների մուտքը։ Կամարի վրա տեղակայված է դիտահրապարակ, որը շրջապատված է ատամնաշարային հանգույցով։ Կամարների աջ և ձախ կողմերով անցնում են կամարաշարեր, որոնք հենվում են սյուների վրա։

Հիմնական կամարի երկու կողմերում տեղակայված են երկու մեդալիոն-դիմանկարներ, որոնք պատկերում են պրուսական գեներալներ Շարին հորստին և Գնեյզենաուին։

Չնայած դարպասների քաղաքի կողմը նայող հատվածը գեղեցիկ ձևավորված և զարդարված է, բայց արտաքին կողմից դեկորատիվ զարդարանք չունի։ Արտաքին կողմից անցումը փակված է ամրոցիկով, որտեղից կարելի է շրջանաձև կրակ բացել ինչպես հրացաններից, այնպես էլ հրետանուց և պահականոցից, որի որմանցքերից կարելի է կատարել ճակատային և կողային կրակոցներ։ Պահականոցն ուներ լայն բացվող դարպասներ։ Պահականոցի դիմաց կար խրամուղի, որի վրա գցված էր բարձրացվող կամրջակ։ 1972 թվականից Ռոսգարտենյան դարպասներն աստիճանաբար վերականգնվեցին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Авенир Овсянов. В казематах королевского форта. Калининград: Янтарный сказ, 1999. С. 93-95.
  • Балдур Кёстер. Кёнигсберг. Сегодняшний Калининград. Архитектура немецкого времени. Перевод с немецкого (текст Արխիվացված 2007-09-11 Wayback Machine). Данные оригинального немецкого издания: Baldur Köster , Husum Druck; 2000, ISBN 3-88042-923-5