Սաթի թանգարան (Կալինինգրադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաթի թանգարան
Изображение логотипа
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿալինինգրադ
ՎայրԿալինինգրադ
Հասցե236016[1]
Հիմնադրվել է1979
Այցելուներ141 500 մարդ (2011)[2]
Կայքambermuseum.ru
Քարտեզ
Քարտեզ

Կալինիգրադի սաթի մարզային թանգարան (ռուս.՝ Калининградский областной музе́й янтаря́), գտնվում է Կալինինգրադ քաղաքում[3]։ Թանգարանի ստեղծման մասին որոշումն ընդունվել է 1969 թվականին[4]։ Թանգարանի համար նախատեսվել է «Դոնի աշտարակ» և Ռոսգարտենյան դարպասների շենքերը[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաթի թանգարանը հիմնադրվել է Կալինինգրադում, քանի որ Յանտարնի ավանի մոտակայքում կա ամենամեծ (հետազոտված) Բալթյան ակնաքարերի հանքավայրը` աշխարհի պահուստների ավելի քան 90%-ը[6]։

1969 թվականից տասը տարի շարունակվել է պատմա-ճարտարապետական համալիրի վերականգնման գործընթացը։ Սաթի թանգարանի առաջին մասը բացվել է 1979 թվականի դեկտեմբերի 29-ին որպես Կալինինգրադի մարզային պատմա-գեղարվեստական թանգարանի մասնաճյուղ[7][5]։

Խորհրդային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի տեսքը Կալինիգրադի Վերին լճի կողմից

1979-1984 թվականները կարելի է անվանել թանգարանի զարգացման ժամանակաշրջան։ Սաթի թանգարանը դարձել է քաղաքի ամենաառաջադեմ վայրերից մեկը։ Այցելուների թիվը տարեկան հասել է 400 հազարի, այդ թվում, նախկին Խորհրդային Միության տարածքում զբոսաշրջության հաշվին։ Թանգարանը միակ հաստատությունն էր, որը ներկայացնում էր մարզի գլխավոր կարևորությունը։ Կալինինգրադի սաթի գործարանը քաղաքից դուրս գտնվող այցելուների համար փակ տարածքում էր գտնվում։ Այս ժամանակ թանգարանի հավաքածուն ցուցադրվում էր Ռուսաստանում, այդ թվում` Սիբիրում և Հեռավոր Արևելքում, եղել է նաև Շվեդիայում, Ճապոնիայում, սահմանային լեհական վոևոդություններում` Էլբլոնգյան և Օլշտինյան[8]։

1984 թվականին Սաթի թանգարանը Կալինինգրադում անցկացրեց «Սաթի բնական պատմությունը և նրա գեղարվեստական մշակման խնդիրները» համամիութենական գիտագործնական կոնֆերանսը։ Ամեն տարի անցկացվում է «Սաթե աշուն» տարածաշրջանային ցուցահանդեսը, որը թույլ է տալիս հետևել Կալինինգրադի մարզում սաթի գեղարվեստական մշակման գործընթացներին և ձեռք բերել թանգարանային հավաքածուի լավագույն արտադրանքը։ 80-ական թվականներին թանգարանի աշխատակիցները մեկնել են Լատվիա, որտեղ նկարիչների արվեստանոցներում դիտարկվել են բազմաթիվ նյութեր և ձեռք է բերվել լատվիական հեղինակների ստեղծագործությունների հավաքածուն[9]։

Հետխորհրդային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերակառուցման շրջանում, 1985-1991 թվականներին, թանգարանը շարունակել է գործել։ 1992-2002 թվականները թանգարանի համար դրամատիկ են եղել. թանգարանը կորցրել է մասնաճյուղի կարգավիճակը՝ դառնալով Կալինինգրադի մարզային պատմա-գեղարվեստական թանգարանի բաժին։ Բացի այդ, շենքը խարխլվեց, սարքավորումները հնացան, հավաքածուների համալրումը դադարեցվեց, այսինքն`աճեց թանգարանի բացասական հեղինակությունը։ Այս ամենի ադրյունքում այցելուների թիվը տարեկան նվազեց մինչև 90 հազար մարդ։ Այս դժվարին իրավիճակում թանգարանի գիտական գործունեությունը հաջողությամբ զարգանում էր, անձնակազմը շարունակում էր այն ներկայացնել Լեհաստանի, Լիտվայի և Իսպանիայի գիտաժողովներում[9]։

Ժամանակակից շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քյոնիգսբերգի սաթի պետական մանուֆակտուրային և հայտնի քանդակագործ և նկարիչ Հերման Բրախերտին նվիրված ցուցադրություն

2003 թվականի մարտին Կալինինգրադի մարզի մշակույթի վարչությունը որոշեց վերակառուցել Կալինինգրադի մարզի պատմա-գեղարվեստական թանգարանը և Սաթի թանգարանը առանձնացնել որպես անկախ իրավաբանական կառույց։ Սկսվեց թանգարանի երկրորդ ծնունդը։ Ձևավորվեց նոր թիմ, մշակվեց թանգարանի զարգացման նոր հայեցակարգ։ Այդ ժամանակահատվածում Կալինինգրադի մարզում անցկացվեցին ցուցահանդեսներ և հրատարակվեցին են մի շարք գրքեր, որոնք զգալիորեն հարստացրեցին ողջ տարածաշրջանի մշակութային կյանքը, այդ թվում`«Կալինինգրադի սաթի» թեման[10]։

2004 թվականին «Алатырь 2004» սաթի արտադրման երկրորդ տարածաշրջանային մրցույթի ժամանակ թանգարանը հրապարակել է երկլեզու մենագրության ձևով գիտական կատալոգ Կալինինգրադի ժամանակակից սաթի վերաբերյալ, որտեղ ընդգրկված էին 44 նկարչներ, որոնց մասին արվեստի տեսաբանները ակնարկներ գրեցին։ Գրքին զուգընթաց տպագրվեց անալիտիկ հոդված սաթի վերամշակման արվեստի մասին Կալինինգրադում 20-21-րդ դարերում։ 2005 թվականին Կալինինգրադի թերակղզում թանգարանը կազմակերպեց սաթե հեղինակային աշխատանքների «Алатырь» անվամբ միջազգային մրցույթ, որին մասնակցեցին եվրոպական 8 երկրներ` Ռուսաստան, Լիտվա, Լեհաստան, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Հոլանդիա, Իսպանիա, Պորտուգալիա և Ճապոնիա։ Ցուցահանդեսն ուղեկցվեց «Սաթի գեղարվեստական վերամշակման շարունակական ավանդույթները, Կադրերի վերապատրաստման խնդիրներ» գիտա-գործնական կոնֆերանսով[11]։

2007-2008 թթ. թանգարանը զարգացել է «Կալինինգրադի տարածաշրջանային սաթի թանգարան» պետական մշակութային հաստատության զարգացման և 2007-2011 թթ. սաթի մշակութա-կրթական ճյուղի ծրագրի շնորհիվ, որն ընդգրկվել է «Կալինինգրադի շրջանի սաթի արդյունաբերության զարգացումը 2007-2011 թթ.» ամբողջական ծրագրում[12][13]։ Այդ ժամանակահատվածում իրականացվել է վերանորոգման աշխատանքներ. վերակառուցվել է շենքի ճակատը, ամրոցային պատերը և պատնեշը, շենքի պատերի նկուղային մասերի ջրամեկուսացումը , կատարվել է աշտարակի արտաքին լուսավորություն, կապի կենտրոնի համար նախատեսված դահլիճը վերանորոգվել և վերազինվել է սարքավորումներով։ Թանգարանի երկրորդ հարկում հիմնանորոգվել են պատուհանները, դռները, փոխարինվել են երկու դիորամաներ, լամպեր, էլեկտրական համակարգը, հրդեհաշիջման համակարգն ամբողջությամբ վերանորոգվել-վերակառուցվել են։ Թանգարանի երկրորդ հարկում վերաբացվել է ցուցադրություն, վերանորոգվել են ցուցահանդեսային տարածքները։ Ստեղծվել են նոր ցուցահանդեսային կոմպլեքսներ, ինչպիսիք են «Քյոնիգսբերգի սաթի պետական մանուֆակտուրա» (գերմ.՝ Staatliche Bernstein-Manufaktur Königsberg), «Սաթն օտարերկրյա արվեստագետների աշխատանքներում» և այլն։ Ստեղծվել է թանգարանի կազմակերպչական բազան. ձեռք են բերվել 30 համակարգիչներ բարձր արագությամբ ինտերնետ հասանելիությամբ, ֆաքս, պատճենահանող սարք, զգայական խցիկները, հեռուստացույցները , DVD-կցորդներ, թվային տեսախցիկներ, օդափոխման սարքավորումներ։ Կատարվում է թանգարանի, գրադարանի և արխիվի հավաքածուի էլեկտրոնային գրառում[14]։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

4 կգ 280 գ. քաշով եզակի սաթի օրինակ

Թանգարանի ցուցադրությունը տեղավորված է ավելի քան հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող 28 սենյակներում։ Ցուցադրությունները ընդգրկված են մի քանի բաժիններում[15]`

  • Սաթի ծագումը, նրա հատկությունները
  • Պատմա-հնագիտական գիտելիքներ սաթի մասին
  • Սաթը 17-18-րդ դարերի արվեստում
  • Քյոնիգսբերգի սաթի պետական մանուֆակտուրա
  • Կալինինգրադի սաթի թանգարան
  • Սաթը ժամանակակից արվեստագետների աշխատանքում

Թանգարանում հավաքվում են բալթյան ակնաքարերի յուրահատուկ կտորներ (4 կգ 280 գ` Սաթի թանգարանի ամենամեծ նմուշն է), ինչպես նաև ավելի քան երկու հազար կտոր արվեստի նմուշներ սաթից։

Թանգարանը հանդիսանում է Սաթե սենյակի դեկորների միակ սեփականատերը, որոնք վերականգնել են արվեստագետներ Գ. Խոզացսկին, Վ. Երվևինը, Վ. Վորոբյովը, Ալեքսանդր Ժուրավլյովը, Ա. Վանինը, Մ. Երվեմովը և Լ. Գրիգորևը։ Նկարիչները կարողացան վերականգնել սաթի վերամշակման տեխնոլոգիան, որն օգտագործվել է 17-18-րդ դարերի վարպետների կողմից[16]։

Թանգարանում կա հին «սաթե անտառի» դիորամա (ավելի քան հազար)[17] մեզոզոյան դարաշրջանի բույսերի և կենդանիների ներդիրներով սաթ, այդ թվում մողեսների։ Ցուցադրված է սաթի գույների ամբողջ սպեկտրը` սպիտակից մինչև սև, Կալինինգրադի մարզի հնագետների կողմից հայտնաբերված մեր դարաշրջանի 4-5-րդ դարերի սաթի արտադրանքները, նաև գերմանացի վարպետների աշխատանքներ` հանձնված Կրեմլինի զինանոցից։

2003 թվականից թանգարանն անցկացնում է «Սաթե» արտադրանք մրցույթը։

2017 թվականի նոյեմբերի 2-ից 5-ը Փարիզի Լուվրի Մշակութային ժառանգության միջազգային սրահում Կալինինգրադի Սաթի թանգարանը ներկայացրել է իր վարպետների ստեղծագործությունները[18][19]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Музеи Калининградской области / ответственный редактор: В. Л. Стрюк. — Справочник. — Калининград: Федеральное агентство по культуре и кинематографии России, Музей Мирового океана, «Терра Балтика», 2005. — 180 с.
  • Попова В. М.. Янтарная комната : [англ.] = Amber room : [пер. с рус.] // Калининградский музей янтаря : [англ.] = Kaliningrad amber museum : [пер. с рус.] : сборник. — Калининград : Министерство культуры Калининградской области, Калининградский областной музей янтаря, 2008. — С. 73—80. — 126 с. — ISBN 978-5-903920-07-5.
  • Сребродольский Б. И. Мир янтаря / ответственный редактор: доктор геолого-минералогических наук Г. И. Каляев. — Киев: «Наукова думка», АН УССР, 1988. — 144 с. — 76 000 экз. — ISBN 5-12-000348-6.
  • Номера OTRS разрешений: 2016091410017571, 2016091410017821 Суворова Т. Ю.. К тридцатилетию Калининградского музея янтаря: страницы биографии : [англ.] = For the 30th anniversary of Kaliningrad amber museum: pages of biography : [пер. с рус.] // Калининградский музей янтаря : [англ.] = Kaliningrad amber museum : [пер. с рус.] : сборник. — Калининград : Министерство культуры Калининградской области, Калининградский областной музей янтаря, 2008. — С. 7—20. — 126 с. — ISBN 978-5-903920-07-5.

Առաջարկվող գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Янтарь из собрания Государственного музея-заповедника «Царское Село». Каталог выставки. 750-летию Калининграда посвящается. Калининград, 2005.
  • Янтарь Александра Крылова. Серия «Янтарных дел мастера». Калининград, 2005.
  • Солнечное сплетение. Современная калининградская поэзия. 750-летию Калининграда и 60-летию Калининградской области посвящается. Калининград, 2005.
  • Японский янтарь. Каталог выставки. Калининград, 2006.
  • Традиции художественной обработки янтаря. Проблема подготовки кадров. Сборник докладов научно-практической конференции. Калининград, 2006.
  • Геннадий Лосец. Грани таланта и мастерства. Серия «Янтарных дел мастера». Калининград, 2007.
  • Современные янтарные коллекции: состав, принципы формирования и особенности использования. Материалы международной научно-практической конференции. Калининград, 2007.
  • Балтийский янтарь в собрании Государственного Эрмитажа. Каталог выставки. Калининград, 2007.
  • Балтийский янтарь. Наука. Культура. Экономика. Научный сборник. Вып. 1. Калининград, 2007.
  • Миры Андрея Кавецкого. Каталог выставки. Калининград, 2008.
  • «Союз Земли и Воды». Произведения 15—19 веков из коллекции натуралий Музеев Московского Кремля. Каталог выставки. Калининград, 2008.
  • Винтажные костюмные украшения Голливуда 20—60-х годов XX века. Дизайн Мириам Хаскель и её современников. Каталог выставки. Калининград, 2008.
  • «Янтарная осень». Областная биеннале авторских изделий из янтаря. Каталог выставки. Калининград, 2008.
  • Янтарные сказы Людмилы Сахаровой. Каталог выставки, Калининград, 2008.
  • Балтийский янтарь. Наука. Культура. Экономика. 2007. Научный сборник. Выпуск 1. Составитель и редактор З. В. Костяшова. Калининградский областной музей янтаря, Калининград, 2007.

Հազվագյուտ նմուշների պատկերասարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Государственный каталог Музейного фонда Российской Федерации (ռուս.)
  2. http://www.csr-nw.ru/files/csr/file_category_1205.pdf
  3. Музеи Калининградской области, 2005, էջ 28
  4. 10 марта 1969 года Исполнительным комитетом областного Совета депутатов трудящихся было принято решение о создании Музея янтаря, а 23 сентября того же года Областному краеведческому музею был отведён земельный участок в Ленинградском районе по ул. Черняховского площадью 2,0 га для размещения музея «Янтарь» в фортовой башне «Дер Дона» и прилегающих к ней помещениях. Соответствующие документы хранятся в ГАКО (Государственный архив Калининградской области)
  5. 5,0 5,1 Суворова Т. Ю., 2008, էջ 7
  6. Сребродольский Б. И., 1988, էջ 4
  7. Эта первая очередь Музея янтаря в результате оказалась единственной, так как в 1980 году администрацией музея было подписано письмо об отказе от Росгартенских ворот, то есть от продолжения строительства Музея янтаря.
  8. Суворова Т. Ю., 2008, էջ 7-8
  9. 9,0 9,1 Суворова Т. Ю., 2008, էջ 8
  10. Суворова Т. Ю., 2008, էջ 9-10
  11. Суворова Т. Ю., 2008, էջ 10-11
  12. Программа защищена 25 декабря 2006 г. на заседании Правительства Калининградской области.
  13. Суворова Т. Ю. Перспективная программа развития Калининградского музея янтаря на 2007-2011годы // Балтийский янтарь: Наука. Культура. Экономика. 2007: Научн. сб./Сост. и ред. З. В. Костяшова; Калининградский областной музей янтаря. Калининград: Бизнес-контакт, 2007. С. 34-47.
  14. Суворова Т. Ю., 2008, էջ 14-15
  15. «Выставки и проекты на официальном сайте музея». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  16. Боровская Н. В мире солнечного камня(ռուս.) // Калининградская правда : газета. — 1980.
  17. Калининградский музей янтаря
  18. Изделия калининградских художников по янтарю представят на выставке в Лувре
  19. В Лувре представят изделия из янтаря калининградских художников(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]