Ռոբերտ Նեմով
Ռոբերտ Նեմով ռուս.՝ Роберт Семёнович Немов | |
---|---|
Ծնվել է | մայիսի 7, 1941 (83 տարեկան) Օրսկ, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | հոգեբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարան, Մոսկվայի Մ. Շոլոխովի անվան պետական հումանիտար համալսարան և State Institute of Russian Language? |
Գործունեության ոլորտ | հոգեբանություն |
Ալմա մատեր | ենթդ․ Orsk Industrial College? (1961) և MSU Faculty of Psychology? (1972) |
Կոչում | ակադեմիկոս, թղթակից անդամ և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | հոգեբանական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Ալեքսեյ Լեոնտև |
Ռոբերտ Նեմով (մինչև 1978 թվականի հրատարակումները՝ Ռոբերտ Սեմհովիչ Վայսման, մայիսի 7, 1941, Օրսկ, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային և ռուս հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր, Մանկավարժական և սոցիալական գիտությունների ակադեմիայի և Հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի (1996) ակադեմիկոս և թղթակից անդամ[2], անձի հոգեբանության և սոցիալական հոգեբանության հիմնահարցերի մասնագետ, Մոսկվայի պետական համալսարանի ընդհանուր և գործնական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, Ա․Ս․Պուշկինի անվան ռուսաց լեզվի ինստիտուտի պրոֆեսոր, Մոսկվայի պետական համալսարանի Հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական հարաբերությունների ինստիտուտի ընդհանուր և գործնական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, գվարդիայի մայոր Սեմհա Մորդկովիչ Վայսմանի ընտանիքում (1914, Բալտա-2004, Օրսկ)։ Ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը (1972)։ Հեղինակել է ավելի քան 120 գիտական հրատարակություն, այդ թվում՝ բուհերի դասագրքեր («Հոգեբանություն» դասագիրք) և ուսումնական ձեռնարկներ։
Նեմովի դասավանդման ոճն ու բնույթը առանձնանում են հաջորդականությամբ, տրամաբանությամբ ու կենսունակությամբ։ Ուսանողների մեծ մասը նշում է Ռոբերտ Սեմյոնովիչի անկողմնակալությունն ու արդարությունը ուսանողների գիտելիքների գնահատման, քննությունների և ստուգարքների հանձնման հարցերում։
Նրա դուստրը՝ հոգեբանական գիտությունների դոկտոր Նեմովան՝ Ալթունինա Իննա Ռոբերտովնան, ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը, այնուհետև դարձել է Հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր և հոր հետ համատեղ գրել է բազմաթիվ գիտական հրապարակումներ հոգեբանության վերաբերյալ։ Բացի այդ, նա ակտիվ դասախոսական գործունեություն է ծավալում։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոգեբանական խորհրդատվության հիմունքներ
- Գործնական հոգեբանություն
- Հոգեբանություն (3 գիրք)
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Общая психология. Питер, 2008. 304 с. ISBN 978-5-469-00944-3. Тираж: 7000 экз.
- Общая психология. В 3 томах. Том 1. Введение в психологию. Юрайт, 2011. 726 с. ISBN 978-5-9916-0967-8. Тираж: 1500 экз.
- Общая психология: Учебник для образовательных учреждений среднего профессионального образования. 2001.
- Практическая психология: Познание себя. Влияние на людей: Учеб. пособие. М.: Гуманитар. изд. центр «ВЛАДОС», 1998. 318 с.
- Практическая психология. Владос, 2003. 320с. ISBN 5-691-00074-8.
- Психологические условия и критерии эффективности работы коллектива. М.: Знание, 1982. 64 с.
- Психологический словарь. Владос, 2007. 560 с. ISBN 978-5-691-01515-1. Тираж: 20000 экз.
- Психологическое консультирование. Владос, 2008. 528 с. ISBN 978-5-691-00268-7, 5-691-00268-6. Тираж: 20000 экз.
- Психология. Изд.: Высшее образование, 2007. 640 с. ISBN 5-9692-0108-1. Тираж: 3000 экз.
- Психология. В 2 частях. Часть 1. Владос-Пресс, 2007. 304 с. ISBN 978-5-305-00063-4, 978-5-305-00062-7. Тираж: 5000 экз.
- Психология. В 2 частях. Часть 2. Владос-Пресс, 2007. 352 с. ISBN 978-5-305-00062-7, 978-5-305-00064-1. Тираж: 5000 экз.
- Психология. В 3 книгах. Книга 1. Общие основы психологии. Владос, 2010. 687 с. ISBN 978-5-691-01742-1, 78-5-691-01743-8. Тираж: 200000 экз.
- Психология. В 3 книгах. Книга 2. Психология образования. Владос, 2007. 606 с. ISBN 978-5-691-01133-7, 978-5-691-00552-7. Тираж: 100000 экз.
- Психология. В 3 книгах. Книга 3. Психодиагностика. Введение в научное психологическое исследование с элементами математической статистики. Владос, 2008. 640 с. ISBN 978-5-691-00552-7, 978-5-691-01134-4. Тираж: 65535 экз.
- Психология. В 3-х книгах. Владос-Пресс, 2007. 304 с. ISBN 978-5-305-00063-4. Тираж: 5000 экз.
- Путь к коллективу: Кн. для учителей о психологии ученич. коллектива. М.: Педагогика, 1988. 144 с.
- Социальная психология. Питер, 2008. 208 с. ISBN 978-5-469-01674-8. Тираж: 7000 экз.
- Социально-психологический анализ эффективной деятельности коллектива. М.: Педагогика, 1984. 201 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 (not translated to en) (unspecified title)
- ↑ Alex Karpov. «Состав МАПН» (ռուսերեն). mapn.su. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարճ կենսագրություն(ռուս.)