Jump to content

Ռոբերտ Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբերտ Ավագյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոբերտ Ավագյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 12, 1939(1939-06-12)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 8, 2011(2011-07-08) (72 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների թեկնածու
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Ռոբերտ Զավենի Ավագյան (հունիսի 12, 1939(1939-06-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 8, 2011(2011-07-08), Երևան, Հայաստան[1]), հայ իրավաբան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու (1972), պրոֆեսոր (1995)։

Վերժինե Սվազլյանի ամուսինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1972 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը Մոսկվայում։ 1962-1965 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Գերագույն Դատարանում որպես օրենսդրությունը համակարգող ավագ խորհրդատու։ 1965 թվականից եղել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի գիտաշխատող, 1981-1991 թվականներին՝ պետության և իրավունքի բաժնի վարիչ, 1992 թվականից՝ պետաիրավական հետազոտությունների բաժնի վարիչի տեղակալ, 2004-2005 թվականներին՝ փոխտնօրեն, միաժամանակ՝ ԵՊՀ դասախոս։ 1983-1991 թվականներին եղել է ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի «Դատա-դատախազա-քննչական» մասնագիտության գծով ավարտական Պետական քննական հանձնաժողովի նախագահ։ 1999 թվականին ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Հումանիտար գիտությունների ակադեմիայի (Մոսկվա) թղթակից անդամ, Էկոլոգիայի ու կենսագործունեության անվտանգության միջազգային գիտությունների ակադեմիայի (Սանկտ Պետերբուրգ) ակադեմիկոս[2]։

Հեղինակ է քրեական իրավունքի և քրեաբանության արդիական խնդիրներին նվիրված հարյուրավոր հրապարակումների, այդ թվում՝ 16 գրքերի։ Խմբագրել և գրախոսել է ավելի քան 50 աշխատություն։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատությունները վերաբերում են քրեական իրավունքի և քրեաբանության արդի խնդիրներին[3]։ Եղել է ՌԴ հումանիտար ԳԱ թղթակից անդամ (1999), էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ԳԱ (1999) անդամ, 1995 թվականից՝ ՀՀ արդարադատության խորհրդի անդամ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական ԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի Նախագահության «Սոցիալիստական աշխատանքի հաղթող» շքանշան, 1976 թ.
  • Հայկական ԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի Նախագահության «Գովեստագիր», 1983 թ.
  • Մոսկվայի Նոր Իրավաբանական Ինստիտուտի «Օրենքի թագավորություն» շքանշան, 2003 թ.
  • Մոսկվայի Նոր Իրավաբանական Ինստիտուտի «Ոսկե մեդալ», 2007 թ.
  • ՀՀ Գլխավոր դատախազության «Շնորհակալագիր» և «Ոսկե գրիչ», 2009 թ.

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Доведение до самоубийства как уголовно наказуемое деяние. Ереван, Изд-во АН Армянской ССР, 1971.
  • История государства и права Советской Армении. Книга I и II, Ереван, Изд-во АН АрмССР, 1974 и 1978 (В соавторстве).
  • Загрязнение природной среды как уголовно наказуемое деяние. Ереван, Изд-во АН Армянской ССР, 1975.
  • Բնության իրավական պահպանությունը Հայկական ՍՍՀ-ում, Երևան, «Հայաստան» հրատ., 1979։
  • Սոցիալիզմը և մարդու իրավունքները, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1980 (համահեղինակությամբ)։
  • Местные Советы и предотвращение загрязнения природной среды. Ереван, Изд-во АН Армянской ССР, 1982.
  • Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրությունը, Երևան, «Արեգ» հրատ., 1994։
  • Հայաստանի Հանրապետության արդի քրեական իրավունքը, Երևան, 1995։
  • Հանցավորությունը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920 թթ.), Երևան, 1995։
  • Հանցավորությունը Հայաստանում, Երևան, «Նոյյան Տապան» հրատ., 1997։
  • Հանուն օրինականության, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն« հրատ., 2002։
  • Սևանա լճի իրավական պաշտպանությունը, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2003։
  • Уголовный Кодекс Республики Армения. Перевод с армянского, Санкт-Петербург, Изд-во «Юридический центр Пресс», 2004.
  • Մարդու իրավունքներ. քրեաիրավական երաշխիքներ, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2007։
  • Доведение до самоубийства как состав деяния. Ереван, Изд-во «Гитутюн» НАН РА, 2010 (В соавторстве).
  • Արդարադատության հարցեր, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2010։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մահացել է Ռոբերտ Ավագյանը
  2. Ռոբերտ Զավենի Ավագյան(չաշխատող հղում)
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Ավագյան» հոդվածին։