Ռեբեկա Մասիկա Կացուվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեբեկա Մասիկա Կացուվա
Դիմանկար
Ծնվել էմայիսի 26, 1966(1966-05-26)
ԾննդավայրKatana, Հարավային Կիվու, ԿԴՀ[1]
Մահացել էփետրվարի 2, 2016(2016-02-02)[1] (49 տարեկան)
Քաղաքացիություն ԿԴՀ[1]
Մասնագիտությունիրավապաշտպան, ակտիվիստ և կանանց իրավունքների պաշտպան
Պարգևներ և
մրցանակներ

Ռեբեկա Մասիկա Կատսուվա (հայտնի է եղել որպես «Մամա Մասիկա», մայիսի 26, 1966(1966-05-26), Katana, Հարավային Կիվու, ԿԴՀ[1] - փետրվարի 2, 2016(2016-02-02)[1])[2], ակտիվիստ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, որը ենթարկվել է սեռական ոտնձգության։ Հիմնադրել է Association des Personnes Desherites Unies pour le Development (APDUD)՝ պաշտպանելու սեռական ոտնձգությունների ենթարկվածներին, այդ թվում ԿԴՀ Կիվուի շրջանի երեխաներին[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին՝ Կոնգոյի երկրորդ պատերազմի ժամանակ գրոհայինները սպանել են Կացուվայի ամուսնուն և սեռական ոտնձգության ենթարկել նրան և իր 13 և 14-ամյա դուստրերին։ Ոտնձգության արդյունքում դուստրերը հղիացել են, և Կացուվան ու դստրերը ստիպված էին լքել իրենց տունը, քանի որ ամուսնու հարազատները չէին ընդունում նրանց։ Կացուվային 4 անգամ բռնաբարել են զինվորները և միլիցիայի աշխատակիցները։ 2009 թվականի հունվարին նախկին ապստամբները, որոնք նոր էին ինտեգրվել Կոնգոյի զինված ուժերի կազմում, չորրորդ անգամ են բռնաբարել Կացուվային։ Նախկին ապստամբները պնդում էին, որ նրանք հարձակվել են Կացուվայի վրա, քանի որ նա նրանց մեղադրում էր կանանց վրա հարձակման մեջ։ Կացուվան որդեգրել է 18 երեխա՝ ծնված սեռական ոտնձգությունների ենթարկված մայրերից[3]։

Մահացել է 49 տարեկան հասակում, մալարիայից և արյան բարձր ճնշումից։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Կացուվան հիմնել է կենտրոն, որը նաև հայտնի է որպես «լսող տուն», Կոնգոյի իր տանը, որը գտնվում է մեկուսացված և կոնֆլիկտային տարածքում։ 2002 թվականին նա կենտրոնը վերանվանել է Association des Personnes Desherites Unies pour le Development (APDUD): Կենտրոնը ծառայում է որպես ապաստան կանանց համար՝ ապաքինվելու բռնի գործողություններից և բժշկական օգնություն ցույց տալու համար, և ներկայումս բաղկացած է շուրջ 50 տներից, որտեղ կանայք ապրում են։ Կացուվայի կենտրոնն օգնում է շուրջ 180 կնոջ[3]։ Անցած տասնամյակում Կացուվան օգնել է ավելի քան 6000 բռնաբարված կանանց[4]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Կացուվան Ամնեստի Ինտերնացիոնալի կողմից արժանացել է Կանանց և երեխաների իրավունքների համար Գինետա Սեգանի մրցանակին, որը հանձնվել է 2010 թվականի ապրիլի 9-11, Նոր Օռեանում, կազմակերպության ամենամյա հավաքույթի ժամանակ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.theguardian.com/world/2016/feb/09/rebecca-masika-katsuva-obituary
  2. Tampa, Vava (2016 թ․ փետրվարի 9). «Rebecca Masika Katsuva obituary». The Guardian. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Amnesty International Presents Its 2010 Ginetta Sagan Award to Congolese Woman Fighting the War-Fueled Epidemic of Sexual Assault» (PDF). amnestyusa.org/. Amnesty International. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
  4. Lloyd-Davies, Fiona (2011 թ․ օգոստոսի 31). «Surviving against all odds». Al Jazeera. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
  5. Tampa, Vava (2016 թ․ փետրվարի 9). «Rebecca Masika Katsuva obituary». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.