Ռեբեկա Մասիկա Կացուվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռեբեկա Մասիկա Կացուվա
Ծնվել էմայիսի 26, 1966(1966-05-26)
ԾննդավայրKatana, Հարավային Կիվու, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն[1]
Մահացել էփետրվարի 2, 2016(2016-02-02)[1] (49 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of the Democratic Republic of the Congo.svg Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն[1]
Մասնագիտությունիրավապաշտպան
Պարգևներ և
մրցանակներ
Գինետա Սագանի անվան մրցանակ[1]

Ռեբեկա Մասիկա Կատսուվա (հայտնի է եղել որպես «Մամա Մասիկա», մայիսի 26, 1966(1966-05-26), Katana, Հարավային Կիվու, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն[1] - փետրվարի 2, 2016(2016-02-02)[1])[2], ակտիվիստ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, որը ենթարկվել է սեռական ոտնձգության: Հիմնադրել է Association des Personnes Desherites Unies pour le Development (APDUD)՝ պաշտպանելու սեռական ոտնձգությունների ենթարկվածներին, այդ թվում ԿԴՀ Կիվուի շրջանի երեխաներին[3]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին՝ Կոնգոյի երկրորդ պատերազմի ժամանակ գրոհայինները սպանել են Կացուվայի ամուսնուն և սեռական ոտնձգության ենթարկել նրան և իր 13 և 14-ամյա դուստրերին: Ոտնձգության արդյունքում դուստրերը հղիացել են, և Կացուվան ու դստրերը ստիպված էին լքել իրենց տունը, քանի որ ամուսնու հարազատները չէին ընդունում նրանց: Կացուվային 4 անգամ բռնաբարել են զինվորները և միլիցիայի աշխատակիցները: 2009 թվականի հունվարին նախկին ապստամբները, որոնք նոր էին ինտեգրվել Կոնգոյի զինված ուժերի կազմում, չորրորդ անգամ են բռնաբարել Կացուվային: Նախկին ապստամբները պնդում էին, որ նրանք հարձակվել են Կացուվայի վրա, քանի որ նա նրանց մեղադրում էր կանանց վրա հարձակման մեջ: Կացուվան որդեգրել է 18 երեխա՝ ծնված սեռական ոտնձգությունների ենթարկված մայրերից[3]:

Մահացել է 49 տարեկան հասակում, մալարիայից և արյան բարձր ճնշումից:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Կացուվան հիմնել է կենտրոն, որը նաև հայտնի է որպես «լսող տուն», Կոնգոյի իր տանը, որը գտնվում է մեկուսացված և կոնֆլիկտային տարածքում: 2002 թվականին նա կենտրոնը վերանվանել է Association des Personnes Desherites Unies pour le Development (APDUD): Կենտրոնը ծառայում է որպես ապաստան կանանց համար՝ ապաքինվելու բռնի գործողություններից և բժշկական օգնություն ցույց տալու համար, և ներկայումս բաղկացած է շուրջ 50 տներից, որտեղ կանայք ապրում են: Կացուվայի կենտրոնն օգնում է շուրջ 180 կնոջ[3]: Անցած տասնամյակում Կացուվան օգնել է ավելի քան 6000 բռնաբարված կանանց[4]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Կացուվան Ամնեստի Ինտերնացիոնալի կողմից արժանացել է Կանանց և երեխաների իրավունքների համար Գինետա Սեգանի մրցանակին, որը հանձնվել է 2010 թվականի ապրիլի 9-11, Նոր Օռեանում, կազմակերպության ամենամյա հավաքույթի ժամանակ[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.theguardian.com/world/2016/feb/09/rebecca-masika-katsuva-obituary
  2. Tampa Vava (9 February 2016)։ «Rebecca Masika Katsuva obituary»։ The Guardian։ Վերցված է 11 February 2016 
  3. 3,0 3,1 3,2 «Amnesty International Presents Its 2010 Ginetta Sagan Award to Congolese Woman Fighting the War-Fueled Epidemic of Sexual Assault»։ amnestyusa.org/։ Amnesty International։ Վերցված է 23 November 2014 
  4. Lloyd-Davies Fiona (31 August 2011)։ «Surviving against all odds»։ Al Jazeera։ Վերցված է 23 November 2014 
  5. Tampa Vava (2016-02-09)։ «Rebecca Masika Katsuva obituary»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-09-07