Ռաֆի Գավրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆի Գավրոն
Ծննդյան թիվ՝հունիսի 24, 1989(1989-06-24) (34 տարեկան)
Ծննդավայր՝Hendon, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
IMDb։ID 1969169

Ռաֆի Գավրոն (անգլ.՝ Raphael Pichey "Rafi" Gavron, հունիսի 24, 1989(1989-06-24), Hendon, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլո-ամերիկացի դերասան, ով հայտնի դարձավ այն բանից հետո երբ նկարահանվեց «Ներխուժում» (ռեժիսոր՝ Էնտոնի Միգնելլա), «Հինգ րոպե իմ տղայի կողքին եղեք» , «Թանաքե սիրտը» ինչպես նաև «Կյանքը անկանխատեսելի է» ֆիլմերի շնորհիվ։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավրոնը ծնվել է Հենդոնում, որը գտնվում է Հյուսիսային Լոնդոնում, հրեական ընտանիքում՝ ամերիկացի գրող՝ Մարթա Փիչիիցի և հրատարակիչ՝ Սիմոն Գավրոնիցի ընտանիքում։ Ռաֆիին ունի ամերիկյան քաղաքացիություն։

Նրա պապը և տատիկը հոր կողմից`Ռոբերտ Գավրոն և Հաննա Ֆիվելն են, ովքեր բարերարներ են[1]։ Նրա մեծ պապը Տոսկո Թեվելը գրող էր և աշխատել է Ջորջ Օռուելի հետ։ Ռաֆիի երկու երիտասարդ եղբայրներ ունի `Բենջամինն (ծնված 1992 թվականին) և Մովսեսը (ծնված 1996 թվականին)։

Գավրոն խաղացել է «Հռոմ» հեռուստալիքիով հեռարձակվող «Հինգ րոպե իմ տղայի կողքին եղեք» ֆիլմում, որտեղ հանդես է եկել գլխավոր դերում։ 2009 թվականի հունվարին նկարահանվել է համաշխարհային հայտնություն ունեցող «Թանաքե սիրտը» հեքիաթում, որի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։

2009 թվականին մի քանի դրվագով հանդես է եկել "24 ժամ" կոչվող ֆիլմում։ 2009 թվականի մայիսին խաղացել է «Վերջին երգը» ֆիլմում, որի ռեժիսորը Լիամ Համբորսթն էր։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո
Տարի Անվանում Բնօրինակ Դեր Ծանոթագրություն
2006 Ներխուժում Breaking and Entering Միրո
2008 Հինգ րոպե իմ տղայի կողքին եղեք Nick & Norah’s Infinite Playlist Դևի
Թանաքե սիրտը Inkheart Ֆարիդ
2013 Ծախուն Snitch Ջեյսոն Կոլինս
2015 Թրեյսեր Tracers Դիլան
2016 Երկիր The Land Պոտիի Քեյ

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Телевидение
Տարի Անվանում Բնօրինակ Դեր Ծանոթագրություն
2007 Հռոմ Rome Դուրո 3 դրվագ
2009 24 ժամ 24 Համիդ Ալ-Զահան 3 դրվագ
2010 Կյանքն անկանխատեսելի է Life Unexpected Բագ 8 դրվագ[2]
2011 Ծնողներ Parenthood Թրոյ Քվին 1 դրվագ[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆի Գավրոն» հոդվածին։