Ռաիսա Խաչատրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաիսա Խաչատրյան | |
---|---|
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | ազգագրագետ և բանահավաք |
Հաստատություն(ներ) | Հնագիտության և ազգագրության ինստիտուտ |
Ալմա մատեր | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1972) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Ռաիսա Հրայրի Խաչատրյան, բանագետ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1972 թվականին ավարտելով Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ Ռաիսա Խաչատրյանը աշխատանքի է անցնում ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայ բանահյուսության բաժնում։
Ռաիսա Խաչատրյանի ուսումնասիրությունների հիմնական առարկան ժողովրդական ծեսերն ու հավատալիքներն են եղել։ Բանահավաքչական աշխատանքին զուգահեռ նա զբաղվել է բանագիտական աշխատանքներով՝ շեշտը դնելով հայ ժողովրդական երգերի, հատկապես ժողովրդական քնարերգության և ծիսերգերի սիստեմային հետազոտության վրա։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանահավաքչական աշխատանքի արդյունքում 1999 թվականին Երևանում հրատարակվում է նրա «Թալին» ժողովածուն՝ բանահյուսական տարբեր ժանրերի ընդգրկումով, հարուստ ծանոթագրություններով։
2007 թվականի տպագրվել է Ռաիսա Խաչատրյանի բանաստեղծությունների ժողովածուն՝ «Խոհ ժամանակի» խորագրով։
2010 թվականին հրատարակվել է «Հայ ժողովրդական երգերի պոետիկան» մենագրությունը՝ նվիրված երգերի գեղարվեստական կառուցվածքի և գեղագիտական հատկանիշների մանրակրկիտ քննությանը։
Տպագրել է նաև բազմաթիվ հոդվածներ Պատմաբանասիրական հանդեսի» և «Լրաբեր հասարակական գիտությունների» ամսագրերում։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Բանահյուսության տեսության և պատմության բաժին «Ծանր կորուստ» (Ռաիսա Խաչատրյանի հիշատակին), Պատմաբանասիրական հանդես, №1, 2011, էջ 308-309
|