Ռաիսա Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Ռաիսա Խաչատրյան
Ռաիսա Խաչատրյան.JPG
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունազգագրագետ և բանահավաք
Հաստատություն(ներ)Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1972)
Տիրապետում է լեզուներինհայերեն

Ռաիսա Հրայրի Խաչատրյան, բանագետ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին ավարտելով Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ Ռաիսա Խաչատրյանը աշխատանքի է անցնում ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայ բանահյուսության բաժնում։

Ռաիսա Խաչատրյանի ուսումնասիրությունների հիմնական առարկան ժողովրդական ծեսերն ու հավատալիքներն են եղել։ Բանահավաքչական աշխատանքին զուգահեռ նա զբաղվել է բանագիտական աշխատանքներով՝ շեշտը դնելով հայ ժողովրդական երգերի, հատկապես ժողովրդական քնարերգության և ծիսերգերի սիստեմային հետազոտության վրա։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանահավաքչական աշխատանքի արդյունքում 1999 թվականին Երևանում հրատարակվում է նրա «Թալին» ժողովածուն՝ բանահյուսական տարբեր ժանրերի ընդգրկումով, հարուստ ծանոթագրություններով։

2007 թվականի տպագրվել է Ռաիսա Խաչատրյանի բանաստեղծությունների ժողովածուն՝ «Խոհ ժամանակի» խորագրով։

2010 թվականին հրատարակվել է «Հայ ժողովրդական երգերի պոետիկան» մենագրությունը՝ նվիրված երգերի գեղարվեստական կառուցվածքի և գեղագիտական հատկանիշների մանրակրկիտ քննությանը։

Տպագրել է նաև բազմաթիվ հոդվածներ Պատմաբանասիրական հանդեսի» և «Լրաբեր հասարակական գիտությունների» ամսագրերում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Բանահյուսության տեսության և պատմության բաժին «Ծանր կորուստ» (Ռաիսա Խաչատրյանի հիշատակին), Պատմաբանասիրական հանդես, №1, 2011, էջ 308-309