Jump to content

Ռազնոչինցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռազնոչինցիներ (ռազնոչինականներ) (ռուս. разночинцы-տարբեր աստիճանի և կոչումի մարդիկ), Ռուսաստանում բնակչության միջխավային կատեգորիա XVIII—XIX դարերում։ Սերում էին քաղքենիներից, գյուղացիներից, հոգևորականներից, վաճառականներից, մանր աստիճանավորներից ու սնանկացած ազնվականներից, որոնք ստանալով կրթություն կտրվել էին իրենց սոցիալական միջավայրից։ Ռազնոչինցիների առաջացումը պայմանավորված էր կապիտալիզմի զարգացմամբ, որն առաջ էր բերել մտավոր աշխատանքով զբաղվող մասնագետների մեծ պահանջ։ Արդեն 1840-ական թվականներին ռազնոչինցիները բավական ազդեցություն ունեին հասարակական կյանքի և մշակույթի զարգացման վրա, իսկ ճորտատիրական իրավունքի վերացմամբ դարձան հիմնական սոցիալական շերտը բուրժուական մտավորականության ձևավորման համար։ Ռազնոչինցիների դեմոկրատական թևը, որը, դեռ մինչև գյուղացիական ռեֆորմը 1861 թվականին, առաջ էր քաշել ազատագրական շարժման նշանավոր գործիչների (Բեշինսկի. պետրաշևականներ), ետռեֆորմյան շրջանում առաջատար դիրք գրավեց հեղափոխական շարժման մեջ։ Ռուսաստանում ազատագրական պայքարի բուրժուա-դեմոկրատական շրջանը (1861-1895 թթ.) Վլադիմիր Իլյայի Լենինն անվանել է ռազնոչինական։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։