Ռազմավարական ռմբակոծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոկիոն 1945 թվականի մարտի 9-10-ի գիշերվա զանգվածային ռմբակոծությունից հետո, որը համարվում է ռազմական ավիացիայի պատմության մեջ ամենակործանարար գրոհը։ Տոկիոյի ռմբակոծությունը շարքից հանեց արդյունաբերությունը կիսով չափ և խլեց 100,000 խաղաղ բնակչի կյանք։

Ռազմավարական ռմբակոծություն մարտական ռազմավարություն է, որն օգտագործվում է տոտալ պատերազմի ժամանակ՝ նպատակ ունենալով հաղթել թշնամուն նվազեցնելով նրա մարտական ոգին,, թուլացնել տնտեսությունը, կտրել տրանսպորտային ուղիները և այլն։ Այն իրականացվում է շարունակական գրոհների միջոցով, իրագործվում մարտավարական ռմբակոծիչներով, հրթիռներով կամ միջուկային զենքով զինված կործանիչ-ռմբակոծիչներով։

Պատերազմի մարտավարություններից է թշնամու մարտական ոգու թուլացում, որի արդյունքում խաղաղությունը կամ հանձնվումը նրա համար ավելի գերադասելի կլինի քան հակամարտության շարունակումը։ Ռազմավարական ռմբակոծությունն օգտագործվում է այս նպատակով։ «Տեռորային ռմբակոծություն» տերմինը մտավ անգլիացների բառապաշար Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին, քանի որ շատ ռմբակոծություններ պատմաբանների կողմից դասվեցին որպես ահաբեկչական ռմբակոծություններ։ Քանի որ տերմինը ունի ստորացուցիչ երանգներ, ոմանք, ներառյալ Երկրորդ համաշխարհային պատերազմի դաշնակիցները, նախընտրեցին օգտագործել այլ անվանումներ, ինչպիսիք են «դիմադրելու կամք» և «բարոյական ռմբակոծություններ»[1][2]։

Տեսականորեն մարտավարական և ռազմավարական ռմբակոծության տարանջատումը զարգացավ երկու համաշխարհային պատերազմների միջև։ Ռազմավարական ռմբակոծության հանրահայտ տեսաբաններից էին իտալացի Ջուլիո Դուեն, անգլիացի Հյու Տրենչարդը և ամերիկացի Բիլլի Միտչելը։

Թշնամու մարտական ոգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի հիմնական գործիքներից է թշնամու մարտական ոգու կոտրումը։ Շարունակական մահերը և ավերվածությունները կարող են հող հանդիսանալ խաղաղության գերադասմանը։ Թշնամու քաղաքների ռազմավարական ռմբակոծությունները կարող են նպատակ ունենալ կոտրելու բնակչության մարտական ոգին և պետությանը ստիպել շուտ զինադադար խնդրել։ Երբ այսպիսի հարձակումներ իրականացվեցին 1930-ականներին Իսպանիայի քաղաքացիական պատերազմում և Երկրորդ Սինո-ճապոնական պատերազմում, դրանք ցանկալի արդյունք չտվեցին։ Ռազմագետները վերլուծեցին այս ձախողումները և որոշ ռազմաօդային ուժեր, ինչպիսիք էր Լյուֆտվաֆեեն, կենտրոնացրեցին իրենց ջանքերը զինվորների ուղղակի աջակցության վրա[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Longmate 1983, էջեր. 122, 123 quoting the Singleton Report
  2. Barrett Tillman (2014). Forgotten Fifteenth: The Daring Airmen Who Crippled Hitler's War Machine. Simon and Schuster. էջ 35. ISBN 978-1-62157-235-0.
  3. «The National Review», The National Review, 111: 51, 1938
  4. «The Round Table», The Round Table: 515, 1937