Jump to content

Ռազմածովային նավատորմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոմեական տրիռեմա
Իսպանիայի ՛՛Անպարտելի Արմադայի՛՛ ճակատամարտը Անգլիայի ռազմածովային նավատորմի դեմ Գրեյվլայնսի ճակատամարտոում, 1588 թվական

Ռազմածովային նավատորմ (ՌԾՆ, որոշ երկրներում անվանում են ռազմածովային ուժեր` ՌԾՈԻ), զինված ուժերի տեսակ, ռազմական գործողությունների օվկիանոսային և ծովային ռազմաբեմերում ռազմավարական և օպերատիվ խնդիրներ լուծելու համար։ Մեծ երկրների ՌԾՆ-երը իրենց կազմում ունեն ծովային տարբեր զորատեսակների (վերջրյա և ստորջրյա նավեր, ծովային ավիացիա, առափնյա պաշտպանության զորքեր, ծովային հետևակ և այլն) միավորումներ։

Խորհրդային (սովետական) ՌԾՆ ստեղծելու դեկրետը 1918 թվականի հունվարի 29-ին (փետրվարի 11-ին)] ստորագրել է Վ․ Ի․ Լենինը։ Կազմակերպական առումով ԽՍՀՄ ՌԾՆ-ն կազմված է եղել հետևյալ զորամիավորումներից.

Ռուսաստանի հյուսիսային նավատորմի նավերի շքերթը 2010 թվականի մայիսի 9-ին

Ժամանակակից ՌԾՆ-երը կարող են ավիացիայով և հրթիռային զենքով հարվածներ հասցնել հակառակորդի կարևոր օբյեկտներին, ափ հանել ռազմավարական, օպերատիվ և մարտավարական խնդիրներ լուծող դեսանտներ («Մոսկվա» հակասուզանավային հածանավը՝ նաև օդային), ոչնչացնել հակառակորդի ՌԾՈԻ խափանել հաղորդակցությունը, պաշտպանել սեփական օբյեկտները են։ ՌԾՆ-երը հագեցված են տարբեր նշանակության հրթիռային, տորպեդային, հրետանային, ականային և միջուկային (ատոմային և ջրածնային) զենքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։