Ռադու Ալբոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռադու Ալբոտ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 11, 1989(1989-11-11) (34 տարեկան)
ԾննդավայրՔիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Մոլդովա
Մասնագիտությունթենիսիստ
 Radu Albot Վիքիպահեստում

Ռադու Վլադիմիրի Ալբոտ (ռումիներեն՝ Radu Albot, նոյեմբերի 11, 1989(1989-11-11), Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի պրոֆեսիոնալ թենիսիստ[1], Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) երկու մրցաշարի հաղթող (նրանցից մեկը՝ միայնակ կարգով)։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադու Ալբոտը ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 11-ին Քիշնևում, Մոլդովական ԽՍՀ-ում, այժմ Մոլդովայի Հանրապետություն։

Ռադուին թենիսային սպորտ է բերել հայրը՝ Վլադիմիրը, որը սկզբում մարզում էր իր որդուն[2]։ 16 տարեկանում նա զբաղեցրել է Եվրոպայի երիտասարդների լավագույն թենիսիստների երկրորդ տեղը, շուտով հասնելով երիտասարդների աշխարհի վարկանիշում տասնմեկերորդ հորիզոնականը։ 2006 թվականին նա դարձավ պրոֆեսիոնալ թենիսիստ։

Նա նվաճել է ATP Challenger (Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա) շրջագայության երկու միայնակ և մեկ զույգով տիտղոս, ITF Futures-ի տասնչորս միայնակ և յոթ զույգով տիտղոս, ինչպես նաև ATP World Tour-ի մեկ զույգով տիտղոս։ 2007 թվականից նա եղել է Մոլդովայի Հանրապետության թիմի մշտական անդամ Դևիսի գավաթներում։

2015 թվականի օգոստոսի 3-ին ATP-ի վարկանիշում հասնելով 99-րդ հորիզոնականը, Ռադու Ալբոտը դարձավ առաջին մոլդովացի թենիսիստը TOP-100-ում։

Ռադի Ալբոտը իր կարիերայի հետ միաժամանակ հանդիսանում է Մոլդովայի քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակից, ունենալով լեյտենանտի կոչում[2]։

2018 թվականի հոկտեմբերին նա հաղթել է Լյուչժոուում (Չինաստան) չելենջեր շարքի մրցաշարում, եզրափակիչում հաղթելով սերբ թենիսիստ Միոմիր Քեչմանովիչին համառ 3 սեթանոց մրցամարտում։

2019 թվականի փետրվարին Դելրեյ-Բիչ մրցաշարում Ռադուն հաղթել է ATP մրցաշարի առաջին տիտղոսը միայնակ կարգավիճակով։ Եզրափակիչում հաղթել է բրիտանացի թենիսիստ Դենիել Էվանսին։

Վարկանիշ տարվա վերջին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Միայնակ
վարկանիշ
Զույգերով
վարկանիշ
2018 98 66
2017 87 211
2016 97 648
2015 121 75
2014 168 125
2013 169 186
2012 225 239
2011 281 265
2010 503 482
2009 726 536
2008 880 688
2007 1 038 1 386
2006 1 447

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռադու Ալբոտ» հոդվածին։