Ռադու Ալբոտ
| Ռադու Ալբոտ | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 11, 1989 (35 տարեկան) |
| Ծննդավայր | Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | թենիսիստ |
Ռադու Վլադիմիրի Ալբոտ (ռումիներեն՝ Radu Albot, նոյեմբերի 11, 1989, Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի պրոֆեսիոնալ թենիսիստ[1], Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) երկու մրցաշարի հաղթող (նրանցից մեկը՝ միայնակ կարգով)։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռադու Ալբոտը ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 11-ին Քիշնևում, Մոլդովական ԽՍՀ-ում, այժմ Մոլդովայի Հանրապետություն։
Ռադուին թենիսային սպորտ է բերել հայրը՝ Վլադիմիրը, որը սկզբում մարզում էր իր որդուն[2]։ 16 տարեկանում նա զբաղեցրել է Եվրոպայի երիտասարդների լավագույն թենիսիստների երկրորդ տեղը, շուտով հասնելով երիտասարդների աշխարհի վարկանիշում տասնմեկերորդ հորիզոնականը։ 2006 թվականին նա դարձավ պրոֆեսիոնալ թենիսիստ։
Նա նվաճել է ATP Challenger (Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա) շրջագայության երկու միայնակ և մեկ զույգով տիտղոս, ITF Futures-ի տասնչորս միայնակ և յոթ զույգով տիտղոս, ինչպես նաև ATP World Tour-ի մեկ զույգով տիտղոս։ 2007 թվականից նա եղել է Մոլդովայի Հանրապետության թիմի մշտական անդամ Դևիսի գավաթներում։
2015 թվականի օգոստոսի 3-ին ATP-ի վարկանիշում հասնելով 99-րդ հորիզոնականը, Ռադու Ալբոտը դարձավ առաջին մոլդովացի թենիսիստը TOP-100-ում։
Ռադի Ալբոտը իր կարիերայի հետ միաժամանակ հանդիսանում է Մոլդովայի քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակից, ունենալով լեյտենանտի կոչում[2]։
2018 թվականի հոկտեմբերին նա հաղթել է Լյուչժոուում (Չինաստան) չելենջեր շարքի մրցաշարում, եզրափակիչում հաղթելով սերբ թենիսիստ Միոմիր Քեչմանովիչին համառ 3 սեթանոց մրցամարտում։
2019 թվականի փետրվարին Դելրեյ-Բիչ մրցաշարում Ռադուն հաղթել է ATP մրցաշարի առաջին տիտղոսը միայնակ կարգավիճակով։ Եզրափակիչում հաղթել է բրիտանացի թենիսիստ Դենիել Էվանսին։
Վարկանիշ տարվա վերջին
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Միայնակ վարկանիշ |
Զույգերով վարկանիշ |
| 2018 | 98 | 66 |
| 2017 | 87 | 211 |
| 2016 | 97 | 648 |
| 2015 | 121 | 75 |
| 2014 | 168 | 125 |
| 2013 | 169 | 186 |
| 2012 | 225 | 239 |
| 2011 | 281 | 265 |
| 2010 | 503 | 482 |
| 2009 | 726 | 536 |
| 2008 | 880 | 688 |
| 2007 | 1 038 | 1 386 |
| 2006 | 1 447 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- [1]
- [2] Արխիվացված 2018-02-06 Wayback Machine
- [3]
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռադու Ալբոտ» հոդվածին։ |
| ||||||