Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ջրային Ռեսուրսների Համապարփակ Կառավարում, ՋՌՀԿ (անգլ.` Integrated Water Resources Management, IWRM), համաշխարհային ջրային ռեսուրսների կառավարման միջոցառումների համակարգ։ «Գլոբալ ջրային համագործակցության» (ԳՋՀ) կողմից սահմանվել է որպես «գործընթաց, որը նպաստում է ջրի, հողի և հարակից ռեսուրսների համակարգված զարգացմանը և կառավարմանը` անաչառորեն մեծացնելով տնտեսական և սոցիալական բարեկեցությունը՝ առանց կենսական անհրաժեշտության էկոհամակարգերի կայունության փոխզիջման»։
ՋՌՀԿ զարգացումը մասնավորապես առաջարկվել է 1992 թվականին անցկացված Ջրի և շրջակա միջավայրի միջազգային գիտաժողովի ժամանակ նախարարների վերջնական հաշվետվությունում (այս կոչված՝ դուբլինյան սկզբունքեր)։ Գաղափարի նպատակն է ջրային ռեսուրսների բարելավված կառավարման համար առանցքային համարվող գործառությունների փոփոխումը։ Այժմյան բնորոշմամբ, ՋՌՀԿ-ն առաջնորդվում է երեք սկզբունքներով, որոնք միասին հանդես են գալիս համընդհանուր շրջանակներում։
- Սոցիալական ծախսերի արդյունավետ բաշխում. Բոլոր օգտագործողների համար (մասնավորապես մեկուսացված և անապահով խմբեր) մարդկային բարեկեցություն ապահովելու համար անհրաժեշտ բավարար քանակի և որակի ջրի հավասարաչափ հասանելիության ապահովում։
- Տնտեսական արդյունավետություն. հասանելի ֆինանսական և ջրային ռեսուրսների միջոցով առավելագույն քանակի օգտագործողներին առավելագույն չափի օգտակարության ապահովում։
- Էկոլոգիական կայունություն. Ջրային էկոհամակարգերի ճանաչումը որպես օգտագործող կողմ և վերջիններիս բնական գործունեությունը հաստատող պատշաճ տեղաբաշխման ապահովումը։
ՋՌՀԿ կիրառությունները կախված են համատեքստից, գործառնական մակարդակում կարևոր հիմնախնդիր է համաձայնեցված սկզբունքները տանել ստույգ գործողությունների հարթակ։