Գլոբալ ջրային համագործակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլոբալ ջրային համագործակցություն
Ընկերության պատկերանիշը
Տեսակկազմակերպություն
Հիմնադրված է1996
ՎայրՍտոկհոլմ, Շվեդիա
Երկիր Շվեդիա
Կայքgwp.org
 Global Water Partnership Վիքիպահեստում

«Գլոբալ ջրային համագործակցություն» (անգլ.` The Global Water Partnership, GWP), միջպետական կազմակերպություն, որը կոչված է խթանելու «Ջրային ռեուրսների համապարփակ կառավարման» (Integrated Water Resource Management, IWRM) ծրագիրը։

Ընկերության նպատակն է երկրագունդն անվտանգ ջրով ապահովելը։ Ընկերությունն առաջարկում է գործնական խորհրդատվություն ջրային ռեսուրսների որակյալ կառավարում իրականացնելու համար։ Այն հանդես է գալիս որպես բաց ցանց, որի հետ ազատորեն կարող են համագործակցել կառավարական հաստատությունները, ՄԱԿ-ի գործակալությունները, զարգացման բանկերը, գիտահետազոտական հաստատությունները, հասարակական կազմակերպությունները, մասնավոր հատվածը և այլն[1]։

Հիմնադրվել է 1996 թվականին՝ Համաշխարհային բանկի, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի և Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության աջակցմամբ (Սիդա)[2]։ Սկզբնապես գործելով «Սիդայի» ենթակայության տակ, միջազգային կանոնադրությամբ «Գլոբալ ջրային համագործակցությունը» 2002 թվականին փոխում է կարգավիճակը և վերածվում միջպետական կազմակերպության։

Կազմակերպության գրասենյակը գտնվում է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռայնիկե, Վոլֆգանք Հ. (1999) «Այլ համաշխարհային ցանց։ Համաշխարհային հասարակական քաղաքական ցանցեր» «Արտաքին քաղաքականություն», № 117 էջեր 44-57, էջ 47
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]