Jump to content

Ջումանջի (մուլտսերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջումանջի
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրֆենթզի հեռուստասերիալ և կատակերգական հեռուստասերիալ
ՀիմքՋումանջի
ՁայնագրումՄելանի Չարթոֆֆ, Թիմ Քարի, Շերման Հովարդ, Ուիլյամ Սանդերսոն, Էշլի Ջոնսոն, Բիլ Ֆագերբակի և Դեբի Դերիբերի
Պատմվածքի վայրBrantford?
ԵրաժշտությունJim Latham?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն[1]
ՀեռուստաալիքUPN Kids? և Bohbot Kids Network?
Եթերաշրջաններ3
Սերիաների քանակ40
Էկրաններին է
մարտի 11, 1999

«Ջումանջի», մոլտսերիալ, որը ստեղծվել է 1995-1999 թվականներին՝ Ջո Ջոնստոն ֆիլմի նույնանուն ֆիլմի հիման վրա։ Թողարկվել է միայն 40 սերիա։

Սերիալում կան փոփոխություններ, որոնք չկային ֆիլմում։ Ամեն անամ զառերը գցելով՝ խաղացողը ստանում է խաղից հուշում, հետո նրան տանում է ջունգլի։ Ալանը մնում է խաղում՝ չիմանալով հուշումը։ Ջուդին և Պիտեռը փորձում են օգնել նրան ազատվել։ Խաղում նաև հանդիպում են իրար հետ ուրիշ խաղացողները, որոնք հայտնվել են այնտեղ տարբեր պատճառներով։ Բացի դրանից Փիտերը ամեն սերիայում վերածվում էր տարբեր կենդանիների։ Վերջին սերիայում օգտվելով կրիստալից, որը ցույց է տալիս անցյալը, երեխաները և Ալանը գտնում են նրա հուշումը։ Նա նրան չհիշեց, որովհետև մայրը կանչեց նրան ընթրելու և նա հե խաղից։ Երբ նա իմացավ իր հուշումը, լուծեց այն Ջուդիի և Փիտերի հետ և վերջապես ազատվեց Ջումանջիից։

Ալան Փերիշ (Alan Parrish), Փիտերի և Ջուդիի ուղեկիցը Ջումանջիում։ Նա մնում էր խաղում, երբ որ դեռ տղա էր։ Սերիաներից մեկում ցույց է տրվում, որ նա եղել է հարուստ, տաս ու կես տարեկան երեխա, ով կոշիկի գործարանի տիրոջ տղան էր։ Նա ուներ ողջ մնալու վատ կարողություններ։ Եվ նա կարողացավ ապրել առաջին օրը Ջուդիի և Փիտերի կողմից, որոնք եկել էին ապագայից։ Նա սովորեց գոնե մի քանի ձևեր ողջ մնալու Ջումանջիում։ Ջուդին ու Փիտերը կարողանում են վերջում ազատել նրան գտնելով նրա հուշումը և լուծելով այն։ Նա միշտ փորձում է լքել Ջումանջին և հազվադեպ առաջ է ընկնում, բայց միշտ հետ է ընկնում խաղ բայց վերջապես չի ազատվումմ լուծելով նրա վաղուց կորցրած հուշումը «Անելով լավություն լուծելով առանց տատանումների, կազատի քեզ տանջանքներից»։

Ջուդի Շեպարդ (Judy Shepherd), Փիտերի ավագ քույրն է (Նա 13 տարեկան է՝ համաձայն 2-րդ սեզոնի 3-րդ սերիային «Բրենտֆորդի խաղը»)։ Նա գերազանցիկ էր և նրան շատ էին նեղացնում այդ պատճառով, նույնիսկ եթե նա շատ ընկալող է։ Ջուդիի բախտը չի բերում շատ տղա֊հասակակիցների հետ ինչպես ցույց է տրված տարբեր սերիաներում։

Փիտեր Շեպարդ (Peter Shepherd), Ջուդիի փոքր եղբայրը։ (2-րդ սեզոնի 2-րդ «Ծովի աչքը» սերիայում ասվում է, որ նա 9 տարեկան է։) Նա դեռ երեխա է խնդիրներ է ստեղծում և միշտ ասում է․ «Հավես է»։ Խաղը հաճախ է վերածում կենդանիների խաբելու պատճառով, կամ էլ խարդախություն անելու պատճառով։ Նա նաև կարողանում էր խոսել Մանջի ցեղի հետ (երևի Ալանն էր սովորեցրել) և ընեկորւթյուն էր անում իրենց հետ՝ Բոբիի փրկությունից հետո։

Հորաքույր Նորա Շերպարդ (Aunt Nora Shepherd), մորաքույրը և օրինական Փիտերի և Ջուդիի խնամակալը։ Մի քանի անգամ պատահական հայտնվել է խաղում, բայց երեխաների և Ալանի հուշումները լուծելու շնորհիվ լքել է խաղը։ երեխաները ասել են նրան, որ դրանք ուղղակի պատրանքներ են։ Բայց նա չէր ճանաչում Ալանին իրական կյանքում։ Ալանի ազատվելուց հետո իրենց մոտ հնարավոր են ռոմանտիկ հարաբերություններ։ Նա բժիշկ է, և աերոբիակայով է զբաղվում, որի օգնությամբ Ամազոնկաների թագուհուն՝ Ջինային, ազատում են։

Առաջնորդ Բոբ և Մանջի ցեղ (Tribal Bob and The Manji Tribe), Ջումանջիի բնիկներ։ Հագնում են դիմակներ իրենց չափի (կամ էլ նրանք են դիմակներ)։ Փիտերը և Ալանը գիտեն իրենց լեզուն։ Փիտերը մի որոշ ժամանակով Մանջիներից մեկի էր վերածվել։ Բնավորությունից կախված՝ նրանք կարող են լինել բարի և չար, բայց առաջնորդը միշտ պատրաստ է օգնել Փիտերին։

Բացի դրանից Ջումնջիում կան շատ վտանգավոր մարդիկ։ Մեծամասնությունը հայտնվում են միայն մեկ անգամ։ Վերադարձող կերպարներից են․

Վան Պելտ (Van Pelt), որսորդ, ով ուզում է բոլորին սպանել և կախել զոհերի գլուխները նռա տնակի պատերին։ Հարձակվում է բոլորի վրա կապ չունի մարդ է, թե կենդանի, ասելով, որ այդպիսին է «Ջումանջիի կանոնը»(1֊ին սեզոնի 8֊րդ սերիա), հետևել թե լինել որս («սպանի, թե չէ քեզ վերջ»)։ Ամբարտավան է համարում է իրեն գեղասքանչ։ Սիրելի հայհոյանքը եթե ինչ որ մի բան սխալ է տեղի ունենում «Blast» («Անեծք» կամ «Թքեմ ձեր վրա՛»)։ Անխոցելի է, սերիաներից մեկում Փիտերի կողմից դեն է նետվել անհատակ փոսի մեջ, բայց վերադարձավ։ Համարվում է խաղի անբաժանելի մաս՝«Ջումանջիում միշտ կլինի Վան Պելտը» (կամ «Ջումանջիում պետք է լինի Վան Պելտը»), և այդպիսի խարդախության պատճառով խաղը սկսեց վերածել Փիտերին Պելտի նմանին։

Կիդայլո Սլիզ (J.H. «Trader» Slick, «Торговец» Джей Хайрон Слик), խորամանկ, ձանձրալի առևտրական։ Պնդում է, որ իր խանութում կա ամեն ինչ։ Նրա գների մեծամասնությունը չափազանց թանկ են, բայց նա կարող է փոխանակել թանկ իրը անպետք իրի հետ։ Նա միշտ ասում է իր լրիվ անունը, որը երբեմն փոխվում է։ Նրա վաճառած իրերից են հազվագյուտ ռուբիանյին ներկ, ժամանակակրկնիչ, Փիտերի համար մեծ միքստուրա, կանաչավուն հեղուկ, որը նա ներկայացրեց, որպես հակաթույն, միանգամյա օգտագործվող Ջումանջիից դուրս գալու քարտ, սիրո միքստուրա Ջուդիի համար և նույնիսկ մոտորային նավակ, գնված երիտասարդ Ալանի կողմից։

Պրոֆֆեսոր Իբսեն (Professor J.S. Heinrich Ibsen, Профессор Дж. С. Генрих Ибсен), խենթ գիտնական ստիմպանկայի դարաշրջանից։ Հնարել է վտանգավոր մեքենաներ Ջումանջիի բույսերի և կենդանիների ձևերով, որոնք դժվարացնում են խաղը։ Երբեմն օգտագործում է ծանր տեխնիկան նմանվող մեքենայի, կռունկով և էքսկավատորով։ Յուրաքանչուր օր ուղակում է նամակ խաղի ջունգլիի վիճակի մասին։ Նրա տունը հաճախ է ավերակների ենթարկվում, բայց հետո վերականգնվում է։ (Սերիաներից մեկում ակնարկվում է, որ ինքն էլ է մեքենա։) Իբսենը Ջումանջիի գլխավոր կառուցողն է, սա Հենրիխ Իբսենի երկի ալլյուզիան է։ Անգլերեն թարգմանության մեջ «The Master Builder» (Հայերենով՝ «Մաստեր Կառուցող»)։

Նաև տարբեր սերիաներոմ հայտնվում են․

Լյուդվիգ Ֆոն Ռիխտեր (Ludwig Von Richtor), որսորդ համարելով իրեն Վան Պելտից լավ և կազմակերպող նրա հետ մրցումներ անվանված «որսել Ալանին»։

Խաղի պահպան (Stalker, Protector of Jumanji), սև թիկնոցի մեջ կմաղքի տեսք ունի լայնեզր փետուրով գլխարկով։ Նրանից վախենում են Վան Պելտը, Սլիկը և Իբսենը։ Լյուտոն ատում է խաղը ոչնչացնելու փորձերը կամ դարձնել այն անանցնելի, և նաև սպառնալիքներ նրա դեմ։ Սովորաբար բնակվում է ամենացածր աստիճաններում, որտեղ գտնվում են մեծ սարքեր, որոնք կառավարում են Ջումանջին։

Ջինա, ամազոնկաների թագուհին (Queen Gina)։ Ուզել է բռնությամբ ամուսնացնել իր հետ Ալանին, բայց հաղթանակված եղավ կռվում է Նորա մորաքույրի կողմից, ով երկրորդ անգամ հայտնվել էր Ջումանջիում։

Կապիտան Իշմաել Սքուինթ (Captain Ishmael Squint), շատ կոպիտ ծովահեն, երիտասարդ ժամանակ Ջումանջիի ծովում փոս է փորել։ Մի անգամ ծովային օձ Դրակենը կծեց նրա քիթը, դուրս հանելով նրա հոգին, Կապիտանը ուզում էր կատաղաբար վրեժ առնել Դրակենից, բայց Դրակենը քաշէ տալիս նրան դեպի ծովը («Ծովի աչքը» սերիայում)։ Նա կենդանի է մնում և հափշտակված է լինում սատանա ջրահարասների կողմից։ Հայտնվել էր էլի մեկ ուրիշ սերիայում։

Աստոն Ֆիլլիպս (Aston Philips), մանր, ագահ արկածախնդիր։ Նա համարում է իրեն ամենամեծը և ամենաքաջը, մատնելով նույնսիկ նրա ագետներին՝ Ալանին, Ջուդիին և Պիտերին։ Նա հաճախ է ասում «Աստոն Ֆիլլիպսը արեց այս նորից»։ Վերածվում է երեխայի։

Դատավոր (The Judge), միակ խելամիտ կապիկը Ջումանջիում գերիշխող մնացած բոլոր կապիկներին։ Ձգտում է ամեն տեղ դնել իր սեփական արդարադատությունը։ Վան Պելտի, Իբսենի և Սլիկի օգնությամբ մեղադրում են Ալանին, նրա փոխարեն Ջումանջիի բանտ գնում է Փիտերը։

Ոստիկան Կարլ Բենտլի (Officer Carl Bentley) պարեկային ոստիկան Բենտֆորդում, առաջ աշխատում էր Սամուել Փերրիշի կոշիկների գործարանում, Ալանի հոր։ Աշխատանքի ժամանակ շատ է բախվել Ջումանջիի իրականություն հայտնվելու հետ, բայց խաղը պառզվում է ոչ միայն հանելուկի լուծումից հետո քաղաքի կործանումները վերացնում, նաև ջնջում է հիշողությունները այդ մասին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Fernsehserien.de (գերմ.)