Ջուղայի խաչքար (Մայր Աթոռ, ճեմարանի մոտ, 1603 թվական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուղայի խաչքար
(Մայր Աթոռ, ճեմարանի մոտ, 1603 թվական)
1603 թվականի Ջուղայի խաչքարը Էջմիածնում
ԵրկիրՀայաստանի Հանրապետություն
ՏարածաշրջանԱրմավիրի մարզ
Սկզբնական տեղադրությունՋուղայի գերեզմանատուն
Ներկա տեղադրությունՄայր Աթոռի տաճարի արևելյան կողմում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Գրիգոր Լուսավորչի դարպասի հարևանությամբ քանդակազարդ երեսով դեպի հյուսիս։
Ներկա վիճակամբողջական
Ժառանգության կարգավիճակայո
ՆվիրվածՄանուկ Մարգարէ Սօլթանին Աւետիկին Բուռթէլին
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1603 թվական
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարի քիվին՝ Քրիստոս, ստորին հատվածում աղոթող անձնավորություն
Նյութտուֆ
Արձանագրությունառկա է
Քարտեզ
Քարտեզ
 1602 & 1603 khatchkars from Julfa in Vagharshapat Վիքիպահեստում

Ջուղայի պահպանված խաչքար, որը ներկայումս գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում՝ Մայր Աթոռի տաճարի արևելյան կողմում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Գրիգոր Լուսավորչի դարպասի հարևանությամբ քանդակազարդ երեսով դեպի հյուսիս։ Հաշվառված է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/14.1.31)[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվել է Ջուղայի գերեզմանատանը։ Քանդակվել է 1603 թվականին Մարգարի, Սուլթանի, Ավետիկի և Բուրթելի հիշատակին։

Վազգեն Ա Բուխարեստցի կաթողիկոսի ջանքերով 20-րդ դարի վերջերին խաչքարը տեղափովում է Մայր Աթոռ՝ փրկվելով Ջուղայի խաչքարերի ոչնչացումից։ Տեղադրված է Մայր Աթոռի տաճարի արևելյան կողմում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Գրիգոր Լուսավորչի դարպասի հարևանությամբ քանդակազարդ երեսով դեպի հյուսիս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչասալի ստորին՝ հողի մեջ դրվող հատվածը բացակայում է, դրված է խորհանարդաձև նոր պատվանդանի վրա[2]։

Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի քիվի կենտրոնում քանդակված է Հիսուս Քրիստոսը։ Ստորին հատվածում աղոթող անձնավորություն։

Արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էջմիածնի Մայր Տաճարում գտնվող Ջուղայի խաչքարերի համեմատ այն ավելի հարթաքանդակային է և փոքրածավալ[3].:

Հիմքի հատվածը հողմահարված է։ Վնասված է նաև խորանախաչի ստորին թևը։ Խաչասալն ունի դեպի ներքև փոքր-ինչ նեղացող մակերես[2]։

Խորանային սլաքակամարն ամբողջովին պատված է արձանագրային գոտիով[4].

«Ս(ուր)բ խաչս բարեխօս առ Ք(րիստո)ս Մանուկ Մարգարէ Սօլթանին Աւետիկին Բուռթէլին»

Խաչաթևերի երկու կողմերում թվագրություն է[5].

«Թվ[ին] ՌԾԲ [1603 թ.]»

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. 2,0 2,1 Հարությունյան, Մարիաննա (2014) Ջուղայի պահպանված խաչքարերը. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, ՀԱ (Է). pp. 21-44. ISSN 1829-4243
  3. С. Тер-Аветисян, Город Джуга, Тифлис, 1937, с. 163.
  4. Ս. Սաղումյան, Վ. Հարությունյան, Վիմագրեր Հին Ջուղայից, «ԼՀԳ», 1983, հմր 12, էջ 51։
  5. Ա. Այվազյան, Ջուղա, Երևան, 1984, էջ 169