Ջուղայի խաչքար (Մայր Աթոռ, ճեմարանի մոտ, 1603 թվական)
1603 թվականի Ջուղայի խաչքարը Էջմիածնում | |
Երկիր | Հայաստանի Հանրապետություն |
Տարածաշրջան | Արմավիրի մարզ |
Սկզբնական տեղադրություն | Ջուղայի գերեզմանատուն |
Ներկա տեղադրություն | Մայր Աթոռի տաճարի արևելյան կողմում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Գրիգոր Լուսավորչի դարպասի հարևանությամբ քանդակազարդ երեսով դեպի հյուսիս։ |
Ներկա վիճակ | ամբողջական |
Ժառանգության կարգավիճակ | այո |
Նվիրված | Մանուկ Մարգարէ Սօլթանին Աւետիկին Բուռթէլին |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 1603 թվական |
Զարդաքանդակի նկարագրություն | Խաչքարի քիվին՝ Քրիստոս, ստորին հատվածում աղոթող անձնավորություն |
Նյութ | տուֆ |
Արձանագրություն | առկա է |
1602 & 1603 khatchkars from Julfa in Vagharshapat Վիքիպահեստում |
Ջուղայի պահպանված խաչքար, որը ներկայումս գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում՝ Մայր Աթոռի տաճարի արևելյան կողմում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Գրիգոր Լուսավորչի դարպասի հարևանությամբ քանդակազարդ երեսով դեպի հյուսիս։ Հաշվառված է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/14.1.31)[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտնվել է Ջուղայի գերեզմանատանը։ Քանդակվել է 1603 թվականին Մարգարի, Սուլթանի, Ավետիկի և Բուրթելի հիշատակին։
Վազգեն Ա Բուխարեստցի կաթողիկոսի ջանքերով 20-րդ դարի վերջերին խաչքարը տեղափովում է Մայր Աթոռ՝ փրկվելով Ջուղայի խաչքարերի ոչնչացումից։ Տեղադրված է Մայր Աթոռի տաճարի արևելյան կողմում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Գրիգոր Լուսավորչի դարպասի հարևանությամբ քանդակազարդ երեսով դեպի հյուսիս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչասալի ստորին՝ հողի մեջ դրվող հատվածը բացակայում է, դրված է խորհանարդաձև նոր պատվանդանի վրա[2]։
Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչքարի քիվի կենտրոնում քանդակված է Հիսուս Քրիստոսը։ Ստորին հատվածում աղոթող անձնավորություն։
Արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էջմիածնի Մայր Տաճարում գտնվող Ջուղայի խաչքարերի համեմատ այն ավելի հարթաքանդակային է և փոքրածավալ[3].:
Հիմքի հատվածը հողմահարված է։ Վնասված է նաև խորանախաչի ստորին թևը։ Խաչասալն ունի դեպի ներքև փոքր-ինչ նեղացող մակերես[2]։
Խորանային սլաքակամարն ամբողջովին պատված է արձանագրային գոտիով[4].
«Ս(ուր)բ խաչս բարեխօս առ Ք(րիստո)ս Մանուկ Մարգարէ Սօլթանին Աւետիկին Բուռթէլին» |
Խաչաթևերի երկու կողմերում թվագրություն է[5].
«Թվ[ին] ՌԾԲ [1603 թ.]» |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ 2,0 2,1 Հարությունյան, Մարիաննա (2014) Ջուղայի պահպանված խաչքարերը. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, ՀԱ (Է). pp. 21-44. ISSN 1829-4243
- ↑ С. Тер-Аветисян, Город Джуга, Тифлис, 1937, с. 163.
- ↑ Ս. Սաղումյան, Վ. Հարությունյան, Վիմագրեր Հին Ջուղայից, «ԼՀԳ», 1983, հմր 12, էջ 51։
- ↑ Ա. Այվազյան, Ջուղա, Երևան, 1984, էջ 169