Ջուլիա դի Վիտա
Ջուլիա դի Վիտա | |
Կուսակցություն՝ | Հինգ աստղերի շարժում |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | նոյեմբերի 24, 1984 (39 տարեկան) |
Ծննդավայր | Պալերմո, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Ջուլիա դի Վիտա (իտալ.՝ Giulia Di Vita, նոյեմբերի 24, 1984, Պալերմո, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, Իտալիայի պատգամավորների պալատի պատգամավոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնագիտությամբ ինժեներ է։ 2012 թվականի մայիսի 6-ին և 7-ին եղել է Պալերմոյում կայացած ավագանու ընտրությունների մասնակից՝ առաջադրված «Հինգ աստղերի շարժում» կուսակցությունից, ստացել է 228 ձայն և չի ընտրվել։ 2013 թվականի մարտի 19-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքում Իտալիայի «Սիցիլիա 1» ընտրատարածքից ընտրվել է Պատգամավորների պալատում՝ ներառվելով «Հինգ աստղերի շարժում» կուսակցության ցուցակում։ 2013 թվականի մայիսի 7-ից 12-րդ հանձնաժողովի (սոցիալական հարցերի) անդամ է։
2016 թվականի նոյեմբերի 28-ին Պալերմոյի դատախազությունը հետաքննություն էր սկսել 2012 թվականի ընտրություններում «Հինգ աստղերի շարժման» թեկնածուներին սատարող ստորագրությունների կեղծման փաստով[1], ինչի հետևանքով նոյեմբերի 29-ին «Հինգ աստղերի շարժում» կուսակցությունից ընտրված պատգամավորների գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել էր դատարանի որոշմամբ[2]։ 2017 թվականի ապրիլի 14-ին Բեպպե Գրիլլոն շարժման բլոգում հայտնել էր, որ կխնդրի դատարանին հայտնել շարժման նկատմամբ նոր պատժամիջոցների և Պատգամավորների պալատում կուսակցության պատգամավորների գործունեության դադարեցման ընթացակարգի մասին[3]։
2017 թվականի ապրիլի 18-ին Ջուլիա դի Վիտան և Ռիկարդո Նուտին լքել են «Հինգ աստղերի շարժումը» և անցել Պատգամավորների պալատի Խառը խումբ՝ չմիանալով Խառը խմբի ներսում որևէ խմբակցության[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «M5S - Firmopoli, Mannino e Nuti non rispondono ai pm. Anche Giulia Di Vita indagata | l'Unità TV». web.archive.org. 2016 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «M5S, firme false: sospesi Nuti, Mannino e Di Vita». Agi (իտալերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Luigi Di Maio spiega il Reddito di cittadinanza a #RenziPinocchio» (իտալերեն). Blog di Beppe Grillo. 2017 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Firme false 5Stelle: si autosospende Mannino, Nuti e Di Vita al gruppo misto» (իտալերեն). Repubblica.it. 2017 թ․ ապրիլի 19. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիա դի Վիտա» հոդվածին։ |