Ջովանի Վիլիոտտո
Ջովանի Վիլիոտտո | |
---|---|
Ծնվել է | 1930 |
Մահացել է | 1991 |
Մասնագիտություն | impostor |
Ջովանի Վիլիոտտո (անգլ.՝ Giovanni Vigliotto) կամ Ֆրեդերիկ Բերտրամ Ջիֆ (անգլ.՝ Frederick Bertram Jiff) (1930 - 1991), ամերիկացի բազմակին խաբեբա։ Նա 105 անգամ ամուսնացել է, և գողանալով կանանց ունեցվածքը փախել։ Վիլիոտտոյի ամուսնությունները կայացել են 1949-1981 թվականներին ԱՄՆ 27 նահանգներում և 14 այլ երկրներում[1][2]։
Խաբեություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջովանի Վիլիոտտոն 1949-1981 թվականներին ամուսնացել է 105 կնոջ հետ՝ առանց ամուսնալուծվելու։ Դա հանգեցրել է նրան, որ նա արժանացել է ամենաշատ ամուսնություններ ունեցող տղամարդու կոչմանը[3]։ Նա տարբեր ինքնություն էր ընդունել ամեն անգամ, երբ ամուսնացել է ինչ-որ մեկի հետ։ Մինչ այսօր վստահություն չկա, թե Ջովաննին նրա իսկական անունն է։ Նա ամուսնության առաջարկություն է արել կանանց հետ հանդիպման առաջին օրը և ամեն անգամ փախել է կնոջ իրերով, իսկ հետո դրանք վաճառել է օգտագործած իրերի շուկաներում։ Վիլիոտտոյի վերջին զոհը՝ Շերոն Քլարկը, առաջինն է եղել, որ որոնման գործողություններ է ձեռնարկել և ինքնուրույն հայտնաբերել է նրան[2]։
Դատավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշխանությունները Ջովանի Վիլիոտտոյին ձերբակալել են 1983 թվականին, իսկ դատավարությունը սկսվել է սկսվել է Արիզոնայի Ֆենիքս քաղաքում մարտի 28-ին։ Իշխանությունները կարողացել են 82 դեպքով ապացուցել անօրինական ամուսնությունը։ Վիգլիոտտոն դատարանում ցուցմունք է տվել, որ իր ծննդյան անունն է Նիկոլայ Պերուսկով, և ծնվել է 1929 թվականին Սիցիլիայում ռուսական ընտանիքում[4]։ Ըստ դատախազների նրա ծննդյան անունը Ֆրեդերիկ Բերտրամ Ջիֆ էր, և նա ծնվել էր Բրուքլինում, Նյու Յորք, բայց տարիների ընթացքում օգտագործել է առնվազն 120 անուն[4]։ Ապրիլի 11-ին ութ տղամարդկանց և չորս կանանցից բաղկացած երդվյալ ատենակալները 24 րոպեում կայացրել են իրենց դատավճիռը և մեղավոր ճանաչել 53-ամյա ամբաստանյալին։ Դատարանը խարդախության համար դատապարտել է 28 տարվա, երկամուսնության համար՝ վեց տարի և որպես լրացուցիչ պատիժ՝ 336 հազար դոլար տուգանք[3]։
Բանտարկություն և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա իր բանտարկությունն սկսել է Արիզոնա նահանգի քրեակատարողական հիմնարկում։ Բանտում գրքերի հրատարակիչներն ու հեռուստաընկերությունները կապ են հաստատել նրա հետ, և նրանք նույնիսկ ցանկացել են շուկա հանել իր անվան տակ պոտենցիան բարձրացնող դեղամիջոց։ Ութ տարի պատիժը կրելուց հետո նա մահացել է ինսուլտից 1991 թվականի փետրվարի 1-ին 61 տարեկան հասակում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «News Report on Vigliotto's death». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 19-ին.
- ↑ 2,0 2,1 «Meet Giovanni Vigliotto, The US Man Who Married More Than 100 Women In 3 Decades». News18 (անգլերեն). 2023 թ․ ապրիլի 10. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ 3,0 3,1 «Man With 105 Wives Is Sentenced to 34 Years». www.nytimes.com. 1983 թ․ մարտի 29.
- ↑ 4,0 4,1 4,2 Archives, L. A. Times (1991 թ․ փետրվարի 3). «Giovanni Vigliotto; Claimed to Have Married 105 Women». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Giovanni Vigliotto, Also Known As Nikolai Peruskov,plaintiff-appellant, v. Frank Terry, Major Chief of Security, Bob Goldsmith, Warden,donald B. Wawrzaszek, Institutional Administrator,defendants-appellees, 873 F.2d 1201 (9th Cir. 1989)». Justia Law (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին.
- Mutha, Snehal. «How This US Man Managed To Get Away With Hundred Weddings In 3 Decades?». www.shethepeople.tv (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին.
- «This Man Conned 100's of Women To Marry Him... - Guinness World Records» (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին.