Jump to content

Ջոզեֆ Բրեդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոզեֆ Բրեդի
Joseph L. Brady
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ

Ջոզեֆ Բրեդի (անգլ.՝ Joseph L. Brady, - ԱՄՆ), ամերիկացի աստղագետ, աշխատել է Մաունթ Վիլսոնի աստղադիտարանում։

Հանդիսացել է ուղեծրերի հաշվարկի համար համակարգիչների կիրառման պիոներներից մեկը։ Մասնավորապես, երկար տարիներ զբաղվել է Հալեյի գիսաստղի ուղեծրի պարամետրերի ճշգրտելով, վերջապես ստանալով մոդել, որը կարողացավ բացատրել պատմական դիտարկումները սկսած մ.թ.ա. 2647 թվականից, և կանխագուշակել 1986 թվականին սպասվող պերիհելիի գտնվելու վայրը, որը արդյունքում ունեցավ ընդամենը մի քանի անկյունային վայրկյանի ճշտություն[1]։

Իր հաշվարկներում Բրեդին ցույց տվեց գիսաստղի վրա ազդող հավելյալ ուժի առկայությունը, բացի Արեգակի և ինը մոլորակների ձգողության ուժերի ազդեցությունից (այն ժամանակ Պլուտոնը համարվում էր մոլորակ), որը, նրա կարծիքով, կարող էր կապված լինել X մոլորակի հետ[2]։

Փոքր մոլորակների կենտրոնի տվյալներով Բրեդին հայտնաբերւել է (2739) Տագուասիպա աստերոիդը, 1952 թվականի հոկտեմբերի 17-ին[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Joseph L. Brady, Halley's Comet: 1986 A.D. to 2647 B.C., 1º dicembre 1976, Journal of British astronomical Associations, 1982, 92, 5
  2. Joseph L. Brady, The Effect of a Trans-Plutonian Planet on Halley's Comet - 19 novembre 1971 - Astronomical Society of Pacific 84, April 1972, 314.
  3. IAU Փոքր մոլորակների կենտրոն (ed.). «Աստերոիդների հայտնաբերողների այբբենական ցանկ». Վերցված է 28 դեկտեմբերի 2012-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]