Jump to content

Ջեֆի Քամհի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեֆի Քամհի
Ծնվել է1952
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գործարար
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ

Ջեֆի Քամհի (թուրքերեն՝ Cefi Jozef Kamhi, 1952, Ստամբուլ, Թուրքիա), հրեական ծագմամբ թուրք գործարար և քաղաքական գործիչ։

Ավարտել է Բոսֆորի համալսարանի գործարար վարչարարության բաժինը[1]։ Մագիստրոսական կրթությունն ստացել է Մեծ Բրիտանիայի Հենլիի վարչական քոլեջում։ Եղել է TUGIAD-ի խորհրդի պատվավոր նախագահ, TTGV-ի խորհրդի անդամ, թուրք-ամերիկյան գործարար խորհրդի փոխնախագահ, MESS-ի կառավարման խորհրդի անդամ, Թուրքիայի տնտեսական հիմնադրամի փոխնախագահ։ 1995-1999 թվականներին եղել է Թուրքիայի 20-րդ գումարման մեջլիսի անդամ։ Պատգամավոր է ընտրվել «Ճշմարիտ ուղի» կուսակցությունից։ Պատգամավորական մանդատը դնելուց հետո՝ դուրս է եկել ակտիվ քաղաքականությունից։

Հանդիսանում է Profilo Holding-ի կառավարման խորհրդի անդամ։ Profilo Holding-ի հիմնադիր և նախագահ Ջաք Քամհինի որդին է։ Ամուսնացած է և ունի երկու երեխա։ Նրա դուստրը՝ Մելդա Քամհին ինտերիերի դիզայներ է, իսկ մյուս աղջիկը՝ Լառա Քամհին՝ նկարիչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Cefi Kamhi kimdir?». www.biyografi.info. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.