Jump to content

Ջեյհուն Հաջիբեկլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյհուն Հաջիբեկլի
ադրբ.՝ Ceyhun Hacıbəyli
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 3 (15), 1891
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 22, 1962(1962-10-22) (71 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանSaint-Cloud cemetery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն,  Նացիստական Գերմանիա և  Ֆրանսիա
ԿրթությունԲաքվի ռեալական ուսումնարան (1907), Փարիզի համալսարան (1910) և Սանկտ Պետերբուրգի համալսարան (1917)
Մասնագիտությունգրող, լրագրող, թարգմանիչ, քաղաքական գործիչ և ազգագրագետ
 Jeyhun Hajibeyli Վիքիպահեստում

Ջեյհուն Հաջիբեկլի (ադրբ.՝ Ceyhun Hacıbəyli, փետրվարի 3 (15), 1891, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 22, 1962(1962-10-22), Փարիզ, Ֆրանսիա), Ադրբեջանցի գրող, լրագրող, թարգմանիչ, խմբագիր և հասարակական գործիչ, ադրբեջանական արտագաղթի ներկայացուցիչ[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյհուն Հաջիբեկլին ծնվել է 1891 թվականի փետրվարի 15-ին, Շուշիում։ Շուշիի ռուս-թաթարական դպրոցը ավարտելուց հետո նա ուսումը շարունակել է Բաքվում։ Հետո շարունակել է ուսումը Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Պետերբուրգից հետո Գաջիբեյլին մեկնել է Ֆրանսիա, ընդունվել է Սորբոնի համալսարան։ 20-րդ դարի սկզբից Ջեյհուն Հաջիբեկլին ակտիվորեն համագործակցել է Բաքվի մամուլի հետ։ Բացի «Կասպյան», «Իռշադ» և «Թարագգի» թերթերում լույս տեսած հոդվածներից, նա նաև ներգրավվել է ռուսալեզու «Ադրբեջան» թերթը խմբագրելու մեջ[2]։

Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության ձևավորումից հետո Հաջիբեյլին նշանակվել է «Ադրբեջան» թերթի խմբագիր՝ կառավարության պաշտոնական մամուլի մարմին։ 1919 թվականին, որպես Ալիմարդան բեկ Թոփչիբաշովի գլխավորած ադրբեջանական պատվիրակության կազմում, Ջեյհուն Հաջիբեկլին մեկնել է Ֆրանսիա ՝ մասնակցելու Վերսալյան խաղաղության վեհաժողովին[3]։

1920 թվականին Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության փլուզումից հետո նա չի վերադարձել Ադրբեջան և մինչև կյանքի վերջ ապրել է Փարիզում։ Ջեյհուն Հաջիբեկլին մահացել է Փարիզում 1962 թվականին։

  • Richard A. Waterman, William Lichtenwanger, Virginia Hitchcock Herrmann, Horace I. Poleman, Cecil Hobbs. Bibliography of Asiatic Musics, Seventh Installment, Notes, Second Series, Vol. 6, No. 3 (Jun., 1949), pp. 419–436. — Music Library Association, 1949. — С. 425.
  • Из воспоминаний Джейхуна Гаджибейли. «Как была создана первая азербайджанская опера». Центральный государственный архив литературы и искусства Азербайджанской Республики. Фонд № 649, Irs-az.com
  • Abid Tahirli, "İstiqlal mücahidinin ədəbi irsi". Azərbaycan. 3 fevral 2016, № 24, s. 7.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Джейхун ГАДЖИБЕЙЛИ ИЗБРАННОЕ
  2. «НЕРАСКРЫТЫЕ СТРАНИЦЫ». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.
  3. Пути и судьбы эмиграции

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]