Պրոլետարական գրողների ռուսաստանյան ասոցացիա
Արտաքին տեսք
ՌԱՊՊ (ռուսերեն հապավում՝ РАПП, Российская ассоциация пролетарских писателей - Պրոլետարական գրողների ռուսաստանյան ասոցացիա), 20-30-ական թվականներին խորհրդային գրականության գլխավոր կազմակերպություններից մեկը։
ՌԱՊՊ-ը միավորում էր մարքսիստական աշխարհայացք ունեցող կուսակցական և կոմերիտական գրողներին։ Նույնատիպ կազմակերպություններ կային ազգային հանրապետություններում, այդ թվում նաև Հայաստանում։
ՌԱՊՊ-ականները անհանդուրժող վերաբերմունք ունեին դեպի անկուսակցական գրողները։
Կուսակցական կենտկոմի 1932 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ ՌԱՊՊ-ը և մյուս գրական կազմակերպությունները վերացվեցին։ Նրանց փոխարեն ստեղծվեց ԽՍՀՄ գրողների միություն[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 243-245.