Jump to content

Պրոգրես (անտարկտիկական գիտակայան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրոգրես
ՏեսակԱնտարկտիկական բևեռային գիտակայաններ
ՄայրցամաքԱնտարկտիդա
ՎարչատարածքԱնտարկտիկայի համաձայնագրի տարածք[1]
ԲԾՄ15 մետր
Ձևավորումփետրվարի 26, 1989
Քարտեզ
Քարտեզ
Անտարկտիդա

Պրոգրես, խորհրդային և ռուսական անտարկտիկական շուրջտարյա գիտակայան Լարսեմանի Բլուրներ տարածքում, Պրյուդս ծոցի ափին, Ստեփեդ լճի մոտ։

Պրոգրեսից ոչ հեռու գտնվում են չինական անտարկտիկական կայան Չժունշանը և հնդկական՝ Բհարաթին։

«Պրոգրես» կայանը բացվել է 1988 թվականի ապրիլի 1-ին՝ որպես սեզոնային երկրաբանական բազա։ 1989 թվականի փետրվարի 26-ին տեղափոխվեց 2,5 կմ ավելի մոտ Տյուլենի ծովախորշի արևելյան ափին՝ նավերի բեռնաթափման վայրում[2]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր հենակետը տեղակայված էր բլուրների և Պրյուդս ծոցի ծովափի ափամերձ հատվածի ու բլուրների միջև, համեմատաբար հարթ քարաավազային սարահարթի վրա՝ ծովի մակարդակից 15,5 մ բարձրության վրա։ Կայանի բոլոր կառույցները (բացառությամբ դիզելային էլեկտրակայանի շենքի) կառուցվել են կույտաձև գլանային հիմքի վրա մինչև 1,5 մ բարձրության վրա։ Ընդհանուր առմամբ կառուցվել է 12 շենք (որից 8-ը բնակելի)։ Բնակելի շենքերը ջեռուցվում էին էլեկտրականությամբ, բնական օդափոխությամբ և ամենուր կային սանհանգույցներ։ Ճաշարանում կարող էր սնվել միանգամից 20 մարդ։ Խոհանոցը հագեցած էր էլեկտրական սալիկներով և գազօջախներով։ Պրոգրես կայարանում ձմեռում էր 16-ից 24 մարդ, ամառային սեզոնին աշխատողների թիվն ավելանում էր մինչև 77 մարդ։

Կայանի էլեկտրամատակարարումն իրականացվում էր 135 կՎտ ընդհանուր հզորությամբ դիզելային երկու գեներատորների կողմից։ Կայանի կենսունակությունը մեծացնելու համար առանձին շենքերում կար երկու արտակարգ իրավիճակների գեներատոր` 30 և 60 կՎտ հզորությամբ։ Կայանում դիզվառելիքի ընդհանուր սպառումը, հաշվի առնելով տրանսպորտի աշխատանքը, կազմում էր ամսական 20 տոննա։ Կայանից 9.5 կմ հեռավորության վրա, Ինգրիդ Քրիստենսենի ափի սառցե գմբեթի հյուսիսային լանջին, դահուկային շասիով ինքնաթիռներ ընդունելու համար, այլ կայանների հետ օդային հաղորդակցման օդանավակայան կար։ Թռիչքուղու երկարությունը 1900 մ էր։ Նախատեսված էր կառուցել թռիչքուղի անիվային շասիով  ծանր ինքնաթիռ IL-76TD ինքնաթիռներ ընդունելու  համար, սակայն չի իրագործվել։ Պրոգրես կայանի մերձակայքում ուղղաթիռի համար հրապարակ կար կառուցված[3]։

2000 թվականին աշխատանքը կայանում սառեցվեց, բայց 2003 թվականից այն կրկին վերսկսվեց։

2004 թվականից կայանում կառուցվել է նոր համալիր ձմեռման համար։ 2008-ի հոկտեմբերի 5-ին ձմեռման տանը հրդեհ է բռնկվել, որի արդյունքում աշխատակից է մահացել, երկու մարդ էլ՝ վիրավորվել։ Կառուցվող տունն ամբողջությամբ այրվել է, կայանի ռադիոտեխնիկան ոչնչացվել է, ինչը դժվարացրել էր հաղորդակցությունը կայանի հետ։ Կայանի սպասարկման շենքերը չեն վնասվել[4]։

Նոր կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականից հետո նախատեսվում էր տրանսպորտային հանգույցը տեղափոխել Միրնի կայանից Պրոգրես կայան և կազմակերպել սահնակ - թրթուրավոր գնացքների ուղևորություններ դեպի Վոստոկ կայան։

2013-ին ավարտվեց նոր ձմեռային համալիրի շինարարությունը, որի կազմի մեջ մտնող բնակելի սեկտորը ներառում է սաունա, մարզադահլիճ՝ հագեցած մարզասարքերով,  թենիսի և բիլիարդի սեղան, օդերևութաբանների և ռադիոօպերատորների գրասենյակներ, ժամանակակից տարածաշրջանային հիվանդանոցներին համարժեք հիվանդանոց և խոհանոց։ Ըստ բևեռախույզների, նոր կայանը ամենահարմարավետն է Ռուսաստանի անտարկտիկական հենակետերի շարքում[5]։ Նաև կանգնեցվել են էլեկտրակայանի, արհեստանոցի և վառելիքի ու քսանյութերի պահեստի նոր շենքեր։

2018-ի փետրվարի 23-ին կայանում բացվեց խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինի բրոնզե կիսանդրին[6]։

2020 թվականի հունվարին առաջին անգամ բջջային կապ սկսվեց Ռուսաստանի անտարկտիկական կայանում[7][8]։

Կլիմայական պայմանները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրաձևաբանական  առանձնահատկություններից ելնելով՝ կլիմայական պայմաններն այստեղ ավելի քիչ են խիստ՝ համեմատած մոտակա ափամերձ կայանների հետ։ Դեկտեմբերը Պրոգրես կայանում ամենատաք ամիսն է, հուլիսը՝ ամենացուրտը[2]։

Քամու տարեկան միջին արագությունը 6,7 մ/վ է,  քամու գերակշռող ուղղությունը՝ արևելք։ 15 մ/վրկ և ավելի արագությամբ օրերի քանակը տարեկան մոտ 50 օր է։ Պոռթկման ժամանակ քամու բացարձակ առավելագույն արագությունը գրանցվել է 1998-ի հուլիսին և կազմել 53 մ/վ։ Ամռանը բնորոշ է քամու ուղղության և արագության ամենօրյա փոփոխություն։ Գիշերը, որպես կանոն, դիտվում է արևելյան քամի` առավելագույնը 10 մ/վրկ արագությամբ, ապա օրվա երկրորդ կեսին այն զգալիորեն թուլանում է և կարող է փոխել ուղղությունը դեպի արևմուտք և հարավ-արևմուտք։ Կայանի տարածքում տեղումները հիմնականում տեղում են ձյան տեսքով, ամռանը՝ հատիկավոր ձյան, իսկ երբեմն էլ անձրևի տեսքով։ Ձնաբքով օրերի քանակը տարեկան կազմում է մոտ 60 օր։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Պրոգրես (անտարկտիկական գիտակայան)ում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 3,3 0,0 −6,1 −9,5 −11,9 −10,6 −12,9 −12,5 −10,6 −7,9 −1,9 2,8 −6,48
միջին ջերմաստիճանը (°C) 0,6 −2,6 −8,2 −12,0 −14,7 −13,8 −16,0 −15,9 −14,2 −11,5 −5,0 0,3 −9,42
միջին նվազագույնը (°C) −1,6 −4,6 −10,0 −14,6 −17,5 −16,1 −19,1 −18,1 −16,1 −14,1 −7,7 −2,1 −11,8
տեղումների քանակը (մմ) 5,2 11,2 16,9 9,9 16,8 18,7 11,8 11,5 15,8 14,0 6,8 10,3 148,9

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. COMNAP Antarctic Facilities List — 2017.
  2. 2,0 2,1 «Станция Прогресс». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  3. Саватюгин Л. М. 4.3 Станция Прогресс-2 // Российские исследования в Антарктике. — СПб.: Гидрометеоиздат, 2001. — Т. 3 : (Тридцать первая САЭ — Сороковая РАЭ). — С. 124—133. — ISBN 5-286-01439-9
  4. «В Антарктиде загорелась российская станция». www.dni.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «Новый зимовочный комплекс в Антарктиде: «курорт» среди вечной мерзлоты // Вести.Ru». Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «В Антарктиде открыли памятник Юрию Гагарину». Новые Известия. 2018 թ․ փետրվարի 23.
  7. «Первая российская сотовая базовая станция в Антарктиде // Так не договаривались, 26 марта 2020 г.» (ռուսերեն).
  8. «МТС установила станцию сотовой связи в Антарктиде». Коммерсантъ. 2020 թ․ հունվարի 21.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոգրես (անտարկտիկական գիտակայան)» հոդվածին։