Jump to content

Պսևդոմորֆոզներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պսևդոմորֆոզները ծառի վրա

Պսևդոմորֆոզներ (հունարեն՝ Ψευδο - կեղծիք, սուտ և Μορφ - տեսակ, ձև, կեղծ ձևեր), միներալային գոյացումներ, որոնց արտաքին ձևը չի համապատասխանում նրանց ներքին կառուցվածքին և կազմությանը։

Պսևդոմորֆոզների որոշման դեպքում նշում են նախկին նյութը և տեղակալող միներալի անվանումը, որը պահպանում է նրա ձևը (օրինակ, լիմոնիտի պսևդոմորֆոզները ըստ պիրիտի, խալցեդոնինը՝ ըստ փայտի և այլն)։ Որոշ դեպքերում պսևդոմորֆոզներին տրվում է ինքնուրույն անվանում, օրինակ, մագնետիտի պսևդոմորֆոզները ըստ հեմատիտի կոչվում է մուշկետովիտ։

Տարբերում են.

  • պարզ
  • բարդ պսևդոմորֆոզներ։

Ըստ ծագման պսևդոմորֆոզները բաժանվում են մի քանի տիպերի՝

  • փոխարկման պսևդոմորֆոզներ,
  • դուրս մղման կամ տեղակալման պսևդոմորֆոզներ,
  • լցման պսևդոմորֆոզներ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Геологический словарь для школьников, М, Недра, 1985
  • Кантор Б. З. Минералы — М., «Хоббикнига», «Аст-Пресс», 1995

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 402
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պսևդոմորֆոզներ» հոդվածին։