Պունակխա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Պունակխա
ԵրկիրԲութան Բութան
ԲԾՄ1242 մետր
Ժամային գոտիUTC+6
Հեռախոսային կոդ2584
Պունակխա (Բութան)##
Պունակխա (Բութան)
Պունակխա ձոնգի տեղը Բութանում
Մո-Չու կամուրջը թույլ է տալիս կապ հաստատել Պունակխա-ձոնգի հետ

Պունակխա (སྤུ་ན་ཁ་), Բութանի քաղաք, ձոնգխագա Պունակխայի վարչական կենտրոն։ Քաղաքը ձևավորվել է Պունակխա-ձոնգ ամրոցի մոտ, որն ունի մեծ մշակութային, պատմական նշանակություն։ Քաղաքն այդքան էլ մեծ չէ, կարելի է անցնել ոտքով։ Քաղաքը եղել է Բութանի մայրաքաղաքը մինչև 1955 թվականը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պունակխա ձոնգը կառուցվել է Շաբդրունգ Նգավանգ Նամգյալի կողմից XVII դարում։ Հին ժամանակներից ձոնգը համարվել է Պունակխա գավառի մայրաքաղաքը։ Երկար ժամանակ Պունակխան Բութանի մայրաքաղաքն է եղել և նաև թագավորի ձմեռային նստավայրը, իսկ այժմ այն Ջե Կխեմպոյի ձմեռային նստավայրն է՝ բութանական բուդդիզմի ղեկավարը, որը ձմռան ցուրտ ամսիներին իր 300 վանականների հետ տեղաձոխվում է այստեղ, այս քաղաքը գտնվում է բարենպաստ կլիմայական գոտում։ Այժմ այստեղ տեղակայված է ձոնգխագա Պունակխայի վարչակազմը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պունակխա քաղաքը գնվում է Բութանի արևմուտքում՝ Պխո և Մո գետերի միախառնման վայրում, որոնք միախառնվելով ձևավորում են Սանկոշ գետը։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքով է անցնում Վանգդի-Պխոդրանգ ճանապարհը դեպի ձոնգխագա Գասա[1]։ Հեռավորությունը Պարո օդանավակայանից 50 կմ է[2]։ Մայրաքաղաքում կան տաքսիներ և ավտոբուսներ[3]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պունակխա» հոդվածին։