Պորտմոր
Քաղաք | ||
---|---|---|
Պորտմոր | ||
Portmore | ||
Երկիր | Ճամայկա | |
Համայնք | Սուրբ Քեթրին | |
Հիմնադրված է | 1960 թ. | |
Բնակչություն | 170 հազար մարդ | |
Ժամային գոտի | UTC-5 | |
Պաշտոնական կայք | portmore.org | |
| ||
Պորտմոր (անգլ.՝ Portmore)` Ճամայկա կղզու հարավային ափին, պետության մայրաքաղաք Քինգսթոնից հարավ-արևելք։ Բնակչությունը 170 հազ. մարդ[1] (աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը սկսել են կառուցել 1960-ական թվականներից WIHCON կազմակերպության բնակարաշինության ծրագրի շրջանակներում, որի նպատակն էր լուծել Քինգսթոնի գերբնակեցման խնդիրը։ Այդ ժամանակներից Պորտմորը վերածվել է քաղաք-ընկերակցի, բնակչության մեծագույն մասը մեկնում են Ճամայկայի մայրաքաղաք` աշխատանքի, դպրոց և այլ կարիքների համար։ Հետևելով բրիտանական մոդելին, իրականացվել է նաև Ճամայկայի այլ քաղաքներում ևս, Պորտմորը դարձավ մունիցիպալ քաղաք, որը ունի սեփական քաղաքային խորհուրդ և քաղաքապետ։
Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտմորը գտնվում է դաշտավայրում, որը հարում է Քինգսթոնի ծոցին։ Ջրանցքների համակարգը քաղաքը պաշտպանում է ջրհեղեղներից։
Փոխադրամիջոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտմորում գործում է JUTC ավտոբուսային միասնական համակարգ, բացի այդ, քաղաքը ուղևորատար ուղիներով միավորված է այլ բնակավայրերի հետ, հատկապես Սպանիշ Թաունի հետ։
Պորտմորի վճարովի ավտոճանապարհը հիմնական մայրուղին է, որը միացնում է Պորտմորը Քինգսթոնին` Հանս ծովածոցի կամրջով։ Այն կապում է նաև Սպանիշ-Թաունը։ Մայրուղին յուրաքանչյուր ուղղությամբ ունի 3 շարք, շարժի արագությունը` ժամում 110կմ ։
Մոտակա օդանավակայանը միջազգային Նորման Մանլին է, ծանրաբեռնվածությունը շաբաթական 130 չվերթ։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտմորում կա տեղական ֆուտբոլային թիմ, որը ընդգրկված է Ճամայկայի Ազգային պրեմիեր լիգայում։ Սկզբում թիմը կոչվում էր Hazard United, այժմ կրում է Portmore United անունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ History Արխիվացված 2010-01-31 Wayback Machine