Jump to content

Պորտալ:Կինո/Ընտրված հոդված/2012 Հոկտեմբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օ. դե Հեվիլլենդը «Ճանապարհ դեպի Սանտա Ֆե» ֆիլմում
Օ. դե Հեվիլլենդը «Ճանապարհ դեպի Սանտա Ֆե» ֆիլմում

Օլիվիա դե Հևիլլենդ (անգլ.՝ Olivia de Havilland, լրիվ անուն ազգանունը` Օլիվիա Մերի դե Հեվիլլենդ, հուլիսի 1, 1916, Տոկիո), անգլո-ամերիկյան դերասանուհի, Հոլիվուդի անցյալի ամենահայտնի դերասանուհիներից մեկը, հոլիվուդյան դերասանուհի Ջոան Ֆոնտեյնի քույրը։ Երկու անգամ ստացել Օսկար և Ոսկե Գլոբուս հեղինակավոր կինոմրցանակներ։

Կենսագրություն

[խմբագրել կոդը]

Օլիվիա Մերի դե Հեվիլլենդը ծնվել է 1916 թվականի հուլիսի 1-ին Տոկիոյում: Նրա մայրը` Լիլիան Ավգուստ Ռյուզը, թատրոնի դերասանուհի էր, ավելի հայտնի Լիլիան Ֆոնտեյն կեղծանունով, հայրը` Ուոլտեր Ավգուստ դե Հեվիլլենդ, բրիտանացի ծագումով փաստաբան էր։ 1917 թվականին ծնվել է նրա քույրը, Հոլիվուդի մեկ այլ հայտնի դերասանուհի Ջոան Ֆոնտեյնը։ Հետագայում նրանց միջև դերասանական յուրօրինակ հակամարտություն է սկսվում, ինչի արդյունքում երկու քույրերը ոչ միայն դադարում են տեսնվելուց, այլև չեն խոսում իրար հետ։ Նրանց զարմիկներից մեկը բրիտանացի հայտնի ավիակոնստրուկտոր Ջեֆրի դե Հեվիլլենդն է։

1919 թվականին ծնողների բաժանվելուց հետո, Օլիվիան մոր հետ միասին տեղափոխվում է Կալիֆորնիայի Սարատագո քաղաք։ Այնտեղ Օլիվիան Լոս Գատոսի ստանում է միջնակարգ կրթություն, ապա կաթոլիկ դաստիարակություն է ստանում աղջիկների մենաստանում շարունակել...: