Պոլիսյա հյուրանոց
Արտաքին տեսք
«Պոլիսյա» հյուրանոց (ուկրաիներեն՝ Готе́ль Полісся; ռուս.՝ Гостиница Полесье), լքված հյուրանոցային համալիր Ուկրաինայի Պրիպյատ ուրվական քաղաքում։ Քաղաքի ամենաբարձրահարկ շինություններից մեկն է[1]։ Գտնվում է Լենինի անվան հրապարակում՝ «Էներգետիկ» մշակույթի պալատի հարևանությամբ։
Կառուցվել է յոթանասունականների կեսերին՝ հյուրընկալելու արտասահմանից և/կամ Խորհրդային Միության այլ վայրերից ժամանած պատվիրակություններին, որոնց այցելության հիմնական նպատակը եղել է Չեռնոբիլի ատոմակայանում ստուգումներ անցկացնելը[2]։
Շինությունը լքված է Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարի պատճառով։ Ներկայումս կիսով չափ ավերված է և շարունակում է դանդաղորեն անկում ապրել։
Շինությունը վիրտուալ կերպով առկա է «Call of Duty 4: Modern Warfare» համակարգչային խաղում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել «Պոլիսյա» հյուրանոց կատեգորիայում։ |
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Պրիպյատ քաղաքի պատմությունը» Արխիվացված 2010-08-14 Wayback Machine (ռուս.)