Պոլիսյա հյուրանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուրանոցը ներկա պահին

«Պոլիսյա» հյուրանոց (ուկրաիներեն՝ Готе́ль Полісся; ռուս.՝ Гостиница Полесье), լքված հյուրանոցային համալիր Ուկրաինայի Պրիպյատ ուրվական քաղաքում։ Քաղաքի ամենաբարձրահարկ շինություններից մեկն է[1]։ Գտնվում է Լենինի անվան հրապարակում՝ «Էներգետիկ» մշակույթի պալատի հարևանությամբ։

Կառուցվել է յոթանասունականների կեսերին՝ հյուրընկալելու արտասահմանից և/կամ Խորհրդային Միության այլ վայրերից ժամանած պատվիրակություններին, որոնց այցելության հիմնական նպատակը եղել է Չեռնոբիլի ատոմակայանում ստուգումներ անցկացնելը[2]։

Շինությունը լքված է Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարի պատճառով։ Ներկայումս կիսով չափ ավերված է և շարունակում է դանդաղորեն անկում ապրել։

Շինությունը վիրտուալ կերպով առկա է «Call of Duty 4: Modern Warfare» համակարգչային խաղում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 27-ին.
  2. «Պրիպյատ քաղաքի պատմությունը» Արխիվացված 2010-08-14 Wayback Machine (ռուս.)