Պոլիգնոտոս (հուն․՝ Πολύγνωτος), ծնվել է՝ մ․թ․ա․ մոտ 510 թ., Թասոս կղզի մահացել է՝ անհայտ թվականին), հույն նկարիչ։ Ստեղծել է հերոսական ոգով դիցաբանական և պատմական թեմաներով որմնանկարներ Աթենքի պինակոտեկայում, Դելփիքի լեսքեում (կնիդոսցիների ժողովատուն), մոմանկարներ։ Գործերը չեն պահպանվել (հայտնի են Պավսիանոսի և այլ հեղինակների նկարագրություններից)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 353)։