Jump to content

Պոետին (բանաստեղծություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոետին
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1890 թվական
ՎիքիդարանՊոետին

«Պոետին» Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից։

Հովհաննես Թումանյանը «Պոետին» բանաստեղծությունը գրել է 1890 թվականի մայիսի 7-ին։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի № 17 ֆոնդում պահպանվում է «Մուրճ» ամսագրի արխիվից հանված մեկ ինքնագիր։ Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորում՝ 437-438 էջ։

Բանաստեղծությունը տպագրվում է ինքնագրից։

Ռուս բանաստեղծ Սեմյոն Նադսոնի (1862—1887) պոեզիան արտահայտել է նարոդնիկության ճգնաժամի շրջանի առաջադեմ երիտասարդության տրամադրությունները։ 1885 թվականին հրատարակված բանաստեղծի առաջին և միակ «Բանաստեղծություններ» ժողովածուն որոշակի ազդեցություն է գործել ժամանակի երիտասարդ, այդ թվում նաև հայ բանաստեղծների վրա։ Թումանյանի այդ բանաստեղծությունը ևս, ինչպես երևում է նաև վերնագրից, կրում է այդ ազդեցությունը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Թումանյան, Հովհաննես (1988). Մարգարե. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 556.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]