Jump to content

Պլուտոն (ապար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պլուտոն (այլ կիրառումներ)
Յուրայի շրջանի վարդագույն ադամելիտի պլուտոն, Յուտա

Պլուտոն (անգլ.՝ Pluton՝ ստորերկրյա կրակի թագավորության աստվածը հունական դիցաբանության մեջ), առաջանում է քարոլորտի տարբեր խորության մագմայական օջախներից ներդրված մեծ չափերի ներժայթուքային մագմայի սառեցմամբ։ Մարմնի ձևերը և չափերը պայմանավորված են ներփակող ապարների քիմիական կազմով, ներդրվող մագմայի մածուցիկությամբ, նրանում ցնդող բաղադրիչների առկայությամբ և ուղեկցող երկրադինամիկական շարժընթացներով։

Տարբերում են ներարկված մարմինների բաթոլիթներ, լակոլիթներ, լոպոլիթներ, ֆակոլիթներ, շտոկներ և այլն տիպեր։ Նման տիպի ներժայթուքները բնորոշ են լեռնակազմիչ շրջաններին կամ հասուն կղզաաղեղային համակարգերին։ Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում է գտնվում Մեղրու պլուտոնը, որը հատում է պալեոզոյան, վերին կավճի և երրորդական հասակի տարբեր չափի կոտրատված ապարները։ Մեղրու պլուտոնը գրավում է 1000 կմ²-ից ավելի տարածք և տեղադրված է Փամբակ-Զանգեզուրյան գոտում։ Մեղրու պլուտոնի հետ է կապված Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլուտոն (ապար)» հոդվածին։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։