Լիտոսֆերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քարոլորտից)

Քարոլորտ (հուն. լիտոսֆերա հուն․՝ λίθος - քար և σφαίρα - գունդ, ոլորտ), երկրի պինդ թաղանթը. Բաղկացած է երկրագնդի կեղևի և մանտիայի վերին մասից մինչև աստենոսֆերա , որտեղ սեյսմիկ ալիքների արագությունը նվազում է՝ վկայելով պլաստիկ շերտի փոփոխության մասին։ Քարոլորտի կառուցվածքում առանձնացնում են շարժական մասեր (ծալքավոր գոտի) և հարաբերականորեն կայուն պլատֆորմաներ։

Քարոլորտի կառուցվածքը՝ քարոլորտային սալաքարերը, շարժվում են հարաբերականորեն ճկուն աստենոսֆերայով։ Այս տեղաշարժերի ուսումնասիրմանը և նկարագրմանն է նվիրված աշխարհագրության բաժինը սալերի տեկտոնիկայի մասին։

Օվկիանոսի և մայրցամաքային քարոլորտը բավականին տարբերվում են։ Մայրցամաքային քարոլորտը բաղկացած է տեղումնային, գրանիտե և բազալտե շերտերից, մոտ 80կմ ընդհանուր հզորությամբ։ Օվկիանոսի քարոլորտը վերջնական ձևավորման արդյունքում ենթարկվել է մասնակի հալման բազմակի փուլերի։ Հիմնականում բաղկացած է դունիտից և գարցբուրգիտից, հաստությունը կազմում է 5-10կմ, իսկ գրանիտային շերտը ամբողջովին բացակայում է։ Քարոլորտի արտաքին շերտը նշելու համար կիրառվել է ներկայումս հնացած տերմին՝ սիալ, որն առաջացել է լեռնային տարրերի հիմնական տեսակներից Si (լատին․՝ Silicium - սիլիցիում) Si և Al (լատին․՝ Aluminium - ալյումին