Շտոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շտոկներից)

Շտոկ (գերմ.՝ stock՝ ձող, փող), ապարի կամ օգտակար հանածոյի անկանոն գլանաձև խոշոր զանգված՝ տեղադրված այլ ապարների մեջ։ Լայնական կտրվածքը կլոր է կամ էլիպսաձև, չափերը՝ մի քանի տասնյակ մ-ից մինչև մի քանի կմ։ Սովորաբար փոքր թեքությամբ ընկղմվում է դեպի խորքը։ Լինում են մագմայական (գրանիտներ, դիորիտներ, սիենիտներ և այլն), տեկտոնական (քարաղ և այլն) և ջրաջերմային (երկաթի, պղնձի, ցինկի, կապարի և այլ հանքանյութեր)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։