Jump to content

Պլասա դե Մայոյի տատիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պլասա դե Մայոյի տատիկներ
Տեսակկազմակերպություն
Երկիր Արգենտինա[1]
Հիմնադրված1977
Գլխադասային գրասենյակՄոնսեռատ, Comuna 1, Բուենոս Այրես, Արգենտինա
ՀիմնադիրMirta Acuña de Baravalle?, Beatriz H. C. Aicardi de Neuhaus?, María Eugenia Casinelli de García Irureta Goyena?, Eva Márquez de Castillo Barrios?, María Isabel Chorobik de Mariani?[2], Delia Giovanola?, Clara Jurado?, Leontina Puebla de Pérez?, Raquel Radio de Marizcurrena?, Vilma Delinda Sesarego de Gutiérrez?, Haydée Vallino de Lemos?, Alicia Zubasnabar de De la Cuadra? և Carlota Ayub Larrousse?[3]
Պարգևներ
Կայքabuelas.org.ar(իսպ.)

Պլասա դե Մայոյի տատիկներ (իսպ.՝ Asociación Civil Abuelas de Plaza de Mayo), Արգենտինայի կեղտոտ պատերազմի ընթացքում գողացված և ապօրինի որդեգրված երեխաներին գտնելու նպատակ հետապնդող իրավապաշտպան կազմակերպություն, որը նախագահում է Էստելա Բարնես դե Կարլոտտոն։

Հիմնադրվել է 1977 թվականին ռեպրեսիայի ժամանակ առևանգված երեխաներին գտնելու, որոնցից մի քանիսը ծնվել էին բանտում գտնվող մայրերից, որոնք հետագայում բռնի «անհետացել էին», և երեխաներին իրենց կենսաբանական ընտանիքներին վերադարձնելու համար։ 1998 թվականին Միացյալ Նահանգներից գենետիկայի հարցերով զբաղվող գիտնական Մարի-Քլեր Քինգի աջակցությամբ տատիկների աշխատանքը հանգեցրեց ռազմական դարաշրջանի ընթացքում առևանգված կամ ապօրինի որդեգրված 500 երեխաներից ավելի քան 10 տոկոսի գտնելուն[4]։

1998 թվականին արձանագրվել է 256 անհետ կորած երեխաների ինքնություն, որոնցից 56 երեխայի տեղը որոշվել է, 7-ը մահացել է։ Տատիկների աշխատանքը հանգեցրեց Արգենտինյան դատական անտրոպոլոգիայի թիմի և Ազգային գենետիկական տվյալների բանկի ստեղծմանը։ Գենետիկական փորձարկումների վերջին ձեռքբերումների շնորհիվ տատիկներին հաջողվել է 31 երեխա վերադարձնել իրենց կենսաբանական ընտանիքներին։ 13 այլ դեպքերում, նրանց հայտնաբերելուց հետո, որդեգրող և կենսաբանական ընտանիքները համաձայնել են համատեղ մեծացնել երեխաներին։ Մնացած դեպքերը գտնվում են դատարանում ընտանիքների միջև ընթացող ծնողական իրավունքի պայքարի հարցերով[5]։ Ըստ 2008 թվականի տվյալների՝ նրանց ջանքերով գտնվել են 97 թոռներ[6]։

Առևանգված երեխաները «Կեղտոտ պատերազմի» ընթացքում համակարգված կառավարության պլանի մաս էին կազմում՝ ռազմական ընտանիքների և ռեժիմի դաշնակիցների կողմից երեխաներին որդեգրելու համար, խուսափելու կործանարար այլ սերունդ ունենալուց[4]։ Ըստ Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովի (IACHR)՝ խունտան վախենում էր, որ «ողջ մնացած ընտանիքների տառապանքն անհայտ կորածների բացակայության պատճառով կմեծանար նոր սերնդի կործանարար տարրերը, դրանով իսկ թույլ չտալով Կեղտոտ պատերազմի արդյունավետ ավարտ»[5][7][8][9]։

Որպես Սիլվիա Կինտելայի գործի մի մաս, նախկին դիկտատորը Խորխե Վիդելան 2010 թվականին ձերբակալվեց և կրեց տնային կալանք` երեխաների առևանգող բազմաթիվ մեղադրանքների համար։ 2012 թվականի հուլիսին նա դատապարտվեց հիսուն տարվա ազատազրկման` երեխաների սիստեմատիկ գողության մեղադրանքով[10]։

2011 թվականի սեպտեմբերի 14-ին Պլասա դե Մայոյի տատիկները Փարիզում ստացան Ֆելիքս Ուֆե-Բուանի անվան խաղաղության մրցանակ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իրենց կատարած աշխատանքի համար[11]։

Ինքնության բացահայտման արխիվային աշխատանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Պլասա դե Մայոյի տատիկները համագործակցել են Ինքնության արխիվի հետ՝ լուսանկարների, ֆիլմերի, ձայնագրությունների, օրագրերի, նշանակալի առարկաների և անձնական պատմությունների հավաքագրման նպատակով այն ընտանիքներից, որոնց երեխաները կամ թոռները անհետացել էին[12]։ Սա կատարվել է, քանի որ տատիկ-պապիկները ծերանում էին և մահանում առանց իրենց թոռներին գտնելու, իսկ Պլասա դե Մայոյի տատիկները ցանկանում էին տեղեկություն ունենալ, արդյոք ապագայում երեխաները կհայտնաբերվեն[12]։

Հանրային իրազեկման արշավ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ականների կեսերին անհայտ բացակայող թոռները, որոնց փնտրում էին Պլասա դե Մայոյի տատիկները, դարձան իրավական մեծահասակներ, և տատիկները ձեռնարկեցին հանրային իրազեկման արշավներ` հասնելու իրենց նպատակներին։ Արգենտինայի դեպքի և երեխաների թրաֆիքինգի այլ դեպքերի տարբերությունն այն է, որ անհետացած երեխաները հավանաբար չգիտեին, որ իրենք որդեգրված են[13]։ Կազմակերպությունը իրականացրեց առևտրային արշավ, որին միացան դերասաններ` դիմելով ավելի երիտասարդ հանդիսատեսին։ Նրանց նպատակն էր օգտագործելով ժողովրդական մշակույթը, կասկած առաջացնել մի խումբ մարդկանց մոտ, որոնք երբեք չէին կասկածի իրենց ընտանիքին[13]։

  • Ալիսիա Սուբասնաբար դե լա Կուադրա՝ Պլասա դե Մայոյի տատիկների առաջին նախագահը[14]
  • Ռոսա Տարլովսկի դե Ռոիսինբլիտ
  • Նելիդա Գոմես դե Նավախաս

Կազմակերպության ձևավորման համար սկզբում 13 տատիկներ են հավաքվել[15][16][17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wiñazki N. Fueron por todo: Historia secreta de la Argentina K — 3 — P. 340. — ISBN 978-950-07-5728-7
  2. Gasulla L. Érase una vez en Argentina — 2a ed. — (untranslated). — P. 207. — ISBN 978-987-85-0957-0
  3. La Jornada (իսպ.) — 1984. — ISSN 0188-2392; 1563-7476
  4. 4,0 4,1 Juan Ignacio Irigaray, "Los santos inocentes", El Mundo, 11 June 1998 (Իսպաներեն)
  5. 5,0 5,1 Marta Gurvich, "Argentina's Dapper", in Consortium News, August 19, 1998 (անգլերեն)
  6. Gandsman, Ari (2009 թ․ ապրիլի 16). «"A Prick of a Needle Can Do No Harm": Compulsory Extraction of Blood in the Search for the Children of Argentina's Disappeared». The Journal of Latin American and Caribbean Anthropology. 1. 14: 162–184. doi:10.1111/j.1935-4940.2009.01043.x. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9-ին.
  7. [1] Արխիվացված 2020-03-26 Wayback Machine, Al Jazeera, March 2012
  8. Barrionuevo, Alexei (2011 թ․ հոկտեմբերի 8). «Daughter of Argentina's 'Dirty War,' Raised by the Man Who Killed Her Parents». The New York Times.
  9. "Los Padrinos", Plan Sistematico blog, January 2012
  10. "Videla condenado a 50 anos por robo de bebes" Արխիվացված 2020-03-26 Wayback Machine (Videla sentenced to 50 years for stealing babies), Noticias (Peru) (in Spanish)
  11. «Argentina's Grandmothers of the Plaza de Mayo awarded UNESCO peace prize». UN News Centre. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9-ին.
  12. 12,0 12,1 Arditti, Rita (2007). «e Grandmothers of the Plaza De Mayo». Women's Review Of Books. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10-ին.
  13. 13,0 13,1 Gandsman, Ari (2009 թ․ նոյեմբեր). «"Do You Know Who You Are?" Radical Existential Doubt and Scientific Certainty in the Search for the Kidnapped Children of the Disappeared in Argentina». Journal of the Society for Psychological Anthropology. 37 (4): 441–465. doi:10.1111/j.1548-1352.2009.01068.x. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9-ին.
  14. «Murió la primera presidenta de Abuelas de Plaza de Mayo». El Mercurio. 2008 թ․ հունիսի 8. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  15. Raúl Veiga, Las organizaciones de derechos humanos, 1985, p. 63. Quote: "Como decíamos, la organización comenzó a funcionar en 1977 con trece abuelas reclamando por sus trece nietos y se fue ampliando gradualmente. Hoy existen 183 de esas mujeres que tuvieron que cambiar sus delantales y su paz ..."
  16. Elizabeth Maier, Nathalie Lebon, Women's Activism in Latin America and the Caribbean: Engendering ..., 2010, p. 105. Մեջբերում՝ «Ես գնացի տատիկների մոտ և սկսեցի հաճախել Պլասա դե Մայոյի հանդիպումներին և ներգրավվեցի տարբեր խնդիրների լուծման գործում... Մշտական հանձնաժողովում 13 տատիկներ կան, ինչպես նաև այլ տատիկներ, որոնք կոմիօտեի անդամ չեն... "
  17. América herida y rebelde, Universidad Autónoma de Puebla, 1984, p. 111. Quote: "A la primera reunión asistimos trece abuelas, con el fin de ver qué era posible hacer. ... En el momento en que nos unimos, sólo en este momento, nos organizamos las trece abuelas que iniciamos el movimiento, y propusimos un plan de ..."

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]