Պիրոկատեխին
Appearance
Պիրոկատեխին, օրթnերկօքսիբենզոլ, C6H4(OH)2, երկատոմ ֆենոլ։
Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգույն է, բւուրեղներն արագ մգանում են օդում։ Ունի ֆենոլի հոտ։ Հալման ջերմաստիճանը 104 °С է, եռմանը՝ 246 °С։ Լուծվում է ջրում, սպիրտում, եթերում։
Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին անգամ ստացվել է արևադարձային կատեխու բույսի տարբեր տեսակների չոր թորումից (1839)։ Ֆտալային անհիդրիդի հետ հալելիս ստացվում են ալիզարին և հիստազարին ներկանյութերը, իզոբութիլենով ալկիլացվում է մինչև երրորդային բութիլպիրոկատեխինի, որը լուսանկարչության մեջ օգտագործվում է որպես հայտածիչ։
Պիրոկատեխինը ադրենափնի ստացման ելանյութ է։ Արդյունաբերության մեջ պիրոկատեխինը ստանում են օրթո-քլորֆենոլը կամ օրթո-ֆենոլսուլֆաթթուները ալկալու միջավայրում հալելիս։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Panico, R.; & Powell, W. H. (Eds.) (1994). A Guide to IUPAC Nomenclature of Organic Compounds 1993. Oxford: Blackwell Science. ISBN 0-632-03488-2.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - Barner, B. A. «Catechol» in Encyclopedia of Reagents for Organic Synthesis (Ed։ L. Paquette) 2004, J. Wiley & Sons, New York. DOI։ 10.1002/047084289.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- International Chemical Safety Card 0411
- NIOSH Pocket Guide to Chemical Hazards
- IARC Monograph: «Catechol» Արխիվացված 2005-10-12 Wayback Machine
- IUPAC Nomenclature of Organic Chemistry Արխիվացված 2011-06-08 Wayback Machine (online version of the «Blue Book»)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 309)։ |