Հիդրոքինոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հիդրոքինոն, պ-հ լուկօքսիբենզոլ, C6H4 (OH)2, անգույն բյուրեղային նյութ է, հալման ջերմաստիճանը՝ 170,3 °C, խտությունը՝ 1358 կգ/մ³։ Լավ է լուծվում սպիրտում, եթերում, վատ՝ բենզոլում։ 100 գ ջրում լուծվում Է 5,7 գ (15 °C)։ Ուժեղ վերականգնիչ է։ Ստանում են քինոնը վերականգնելով և այլ եղանակներով։ Օգտագործվում է լուսանկարչության մեջ, վերլուծական քիմիայում։ Հիդրոքնոն պոլիմերման արգելակիչ է և շատ ներկանյութերի ստացման ելանյութ։ Առաջինն ստացել է գերմանացի քիմիկոս Ֆ. Վյուերը, 1844 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 402 CC-BY-SA-icon-80x15.png