Պիմեն Զարդարյան
Արտաքին տեսք
Պիմեն Զարդարյան | |
---|---|
Ծնվել է | 1881 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | բանասեր |
Պիմեն Զարդարյան (1881, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ բանասեր։
Ծնվել է Կ. Պոլսում։ Որդին է թղթավաճառ, տպարանատեր Գևորգ Զարդարյանի։ 1901 թվականին եղբոր՝ Վահան Զարդարյանի հետ հիմնել է հայտնի Զարդարյան գրավաճառանոցը, որն ունեցել է նաև հրատարակչական գործունեություն և 1923 թվականից հետո շարունակել է իր գոյությունը երկու ճյուղավորումով՝ Կահիրեում և Պոլսում։ Պոլսինը ղեկավարել է Պիմեն Զարդարյանը։ Պոլսահայ մամուլում, տարեգրքերում տպագրել է պատմա-բանասիրական բնույթի մի շարք հոդվածներ, գերազանցապես կապված հնօրյա Պոլսի հայկական մշակույթի հետ[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 320.