Jump to content

Պիեռ Աքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիեռ Աքելյան
Ծնվել է1954
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունոսկերիչ
Գործունեություն«Canadian Gem» ընկերության հիմնադիր, «Nishi Pearls» ընկերության համահիմնադիր, Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի բարեգործական հիմնադրամի նախագահ

Պիեռ Աքելյան (1954, Հալեպ, Սիրիա), կանադահայ ոսկերիչ, ձեռնարկատեր[1], Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի բարեգործական հիմնադրամի նախագահ[2], «Canadian Gem» (Կանադական մարգարիտ) ընկերության հիմնադիր և նախագահ, Հոնկոնգի «Nishi Pearls» ընկերության համահիմնադիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեռ Աքելյանը ծնվել է 1954 թվականին Հալեպում։ Նրա հայրական պապը՝ Պետրոս Աքելյանը, եղել է վարսավիր։ Հայոց ցեղասպանության ընթացքում օսմանյան իշխանությունները 1915 թվականին սպանել են Պետրոսի կնոջն ու չորս երեխաներին։ 1916 թվականին Պետրոսն ամուսնացել է Խաթունի հետ։ Նրանք ունեցել են վեց երեխա, որոնցից երկուսը մահացել են վաղ տարիքում[3]։

Պիեռ Աքելյանը 1997 թվականին հիմնել է «Հայ ոսկերիչների ասոցիացիան» (AJA), որը կապեր է ստեղծում ամբողջ աշխարհի հայ ոսկերիչների հետ, 2011 թվականին Պիեռ Աքելյանը դարձել է «Հայ ոսկերիչների հիմնադրամի» (AJF) համահիմնադիրը։

Պիեռ Աքելյանը ամուսնացած է նկարչուհի Նորմա Փափազյանի հետ։ Նրանք ունեն երեք երեխա՝ Արքան, Պետրոսն ու Ալիքը[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Mamikonyan, Armine (2013 թ․ հոկտեմբերի 30). ««Ես վախ չունիմ, հայ ազգը շատ ճկուն ազգ է ». Պիեռ Աքքելյան». ԳԱԼԱ. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 20-ին.
  2. «Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի բարեգործական հիմնադրամն իր գործունեությունը կներկայացնի Երևանում».
  3. «Պիեռ Աքքէլեան». auroraprize.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 20-ին.
  4. Բախչինյան, Արծվի (2022 թ․ սեպտեմբերի 9). «Նկարչուհի Նորմա Աքելյանի առաջին անհատական ցուցահանդեսը». Ազգ. Վերցված է 2023 թ․ մարտի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]