Պերճ Վարդապետյան
Ծնվել է | մարտի 28, 1914 |
---|---|
Մահացել է | նոյեմբերի 30, 1988 (74 տարեկան) |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պերճ Արիստակեսի Վարդապետյան (մարտի 28, 1914 - նոյեմբերի 30, 1988[1]), հայ խորհրդային ներզատաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1972)։ ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր ներզատաբանը (1968)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1940 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։ 1953 թվականից դասախոսել է Երևանի բժշկական ինստիտուտի ներքին հիվանդությունների ամբիոնում, 1970 թվականից նույն ինստիտուտի իր նախաձեռնությամբ հիմնված ներզատաբանության ամբիոնի վարիչն է։
Գիտական աշխատանքները վերաբերում են ներզատիչ գեղձերի ախտաբանությանը։ Խորհրդային Հայաստանում առաջինն է ներդրել սիրտ-անոթային համակարգի ուսումնասիրման մի շարք նոր մեթոդներ (բալիստա-սրտագրություն, վեկտոր-սրտագրություն, ձայնասրտագրություն, անոթազարկագրություն և այլն)։ Վարդապետյանը ՀՍՍՀ ներզատաբանների գիտական ընկերության նախագահն է։
- Պարգևատրվել է Կարմիր աստղի և «Հայրենական պատերազմի» երկրորդ աստիճանի շքանշաններով։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կորոեար անբավարարություն, ստենոկարդիա և սրտամկանի ինֆարկտ, Ե․, 1969։
- Գիրք շաքարախտով հիվանդի համար, Ե․,1974։
- Ишемическая болезн инфаркт миокарда, Е., 1969.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Saratikyan, Shushan. «Մեծանուն Հայեր». www.haymard.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
|
- Մարտի 28 ծնունդներ
- 1914 ծնունդներ
- Նոյեմբերի 30 մահեր
- 1988 մահեր
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Հայ բժիշկներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ