Պետերբուրգի որորները (քանդակ)
«Պետերբուրգի որորները» | |
---|---|
«Պետերբուրգի որորները» քանդակը | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 2013 |
Երկիր | Ռուսաստան |
Քաղաք | Սանկտ Պետերբուրգ |
Բնակավայր | Սանկտ Պետերբուրգ |
Շինության ձև | քանդակ |
Նյութ | գրանիտ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Gulls of Petersburg sculpture Վիքիպահեստում |
«Պետերբուրգի որորները»[1] (ռուս.՝ «Чайки Петербурга»), հուշարձան Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Այն տեղադրվել է 2013 թվականին Նևա գետի ափին, այն նավամատույցի մոտ, որտեղ նախկինում տեղակայված էր Գետային կայարանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին Սանկտ Պետերբուրգի կառավարության քաղաքաշինության և ճարտարապետության հանձնաժողովը անցկացրեց քաղաքային քանդակի չորրորդ սիմպոզիումը, որի թեման էր «Ձոն Սանկտ Պետերբուրգին։ 1703-2013»։ Սիմպոզիումի շրջանակներում մրցութային հիմունքներով ստեղծվում են քաղաքային քանդակի ստեղծագործություններ` Սանկտ Պետերբուրգում դրանց հետագա տեղադրումով[2]։ 2013 թվականի մարտի 4-ին ամփոփվեցին սիմպոզիումի առաջին փուլի արդյունքները։ Հայտարարվեցին 8 հաղթող նախագծերը։ Յուլյա Մուրադովայի «Սանկտ Պետերբուրգի որորները» քանդակը զբաղեցրել էր 3-րդ տեղը։ Որպես նյութ պետք է օգտագործվեին բրոնզը կամ արհեստական քարը[3]։ Քանդակները պատրաստելու համար նախագծերը փոխանցվեցին Պուշկին քաղաքում գտնվող քարի մշակման գործարան[2]։ Ենթադրվում էր, որ քանդակները կտեղադրվեն Նևա այգում[4][5][6][7]։
Ի վերջո, մրցույթի հաղթող քանդակը տեղադրվեց Ֆիննական նրբանցքում, ևս 6 աշխատանքներ` Նևա այգում, իսկ «Պետերբուրգի որորները» քանդակը` Օբուխովյան պաշտպանության պողոտայի 195-րդ տան մոտ, Նևա գետի ափին, այն նավամատույցի մոտ, որտեղ նախկինում տեղակայված էր Գետային կայարանը[8][9][10][11][12][13]։
2013 թվականի աշնանը քանդակն ապամոնտաժվեց։ Որպես պաշտոնական պատճառ նշվում էր Գետային կայարանի վարչակազմի խնդրանքը, որը ստացվել էր նավարկության ավարտի կապակցությամբ։ 2014 թվականի գարնանը քանդակը վերադարձվեց իր տեղը[14][15] և այժմ համարվում է շրջանի տեսարժան վայրերից մեկը[16][17][18][19][20]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդակը պատրաստել են Յուլյա Մուրադովան ու Տարասի Տրոշինը[1]։ Այն պատկերում է երկու որորների, որոնք նստած են կողք կողքի և նայում են տարբեր ուղղություններով[21]։ Քանդակի նյութը գրանիտ է, բարձրությունը պատվանդանի հետ 180 սմ է[22]։ Յուլյա Մուրադովայի խոսքերով` որորները խորհրդանշում են Բալթյան քամին, սեր և ազատություն[14]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Информационная табличка
- ↑ 2,0 2,1 «Выездное заседание жюри Симпозиума по городской скульптуре». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Победители первого этапа Симпозиума городской скульптуры». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Жюри Симпозиума по городской скульптуре провело выездное заседание на заводе в Пушкине
- ↑ Информационный бюллетень Администрации Санкт-Петербурга № 25 (826) от 8 июля 2013 г.
- ↑ Сад «Нева» украсят скульптурами, посвященными 310-летию Петербурга
- ↑ «Сад «Нева» превратят в парк скульптур». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Голубь, пьющий из лужи и олицетворяющий поцелуй, появился в Петербурге
- ↑ «Поцелуй» у Финляндского вокзала
- ↑ Новые скульптуры в саду «Нева»
- ↑ Искусство высекло себя в скульптуре
- ↑ Деньги на скульптуры. Ответ на запрос «Парламентской газеты»
- ↑ Скульптура «Чайки Петербурга»
- ↑ 14,0 14,1 Итоги Симпозиума по городской скульптуре «Посвящение Санкт-Петербургу. 1703—2013»
- ↑ «Администрация Речного вокзала решила, что зимой скульптура «Чайка» никому не нужна». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Невский район — достопримечательности». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Интересный маршрут вокруг станции «Пролетарская»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Что посмотреть у метро «Пролетарская»?
- ↑ Автор жалоб на граффити с Нагиевым: «Не время делать этим людям прижизненные памятники»
- ↑ Прогулка за Невской заставой
- ↑ Чайки Петербурга
- ↑ Еще 20 странных памятников прибавилось в Петербурге за последние полгода Արխիվացված 2019-01-19 Wayback Machine
Город (812) № 44(242) 23.12.2013