Պետերբուրգի որորները (քանդակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Պետերբուրգի որորները»
«Պետերբուրգի որորները» քանդակը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2013
Երկիր Ռուսաստան
ՔաղաքՍանկտ Պետերբուրգ
ԲնակավայրՍանկտ Պետերբուրգ
Շինության ձևքանդակ
Նյութգրանիտ
Ներկա վիճակԿանգուն
 Gulls of Petersburg sculpture Վիքիպահեստում

«Պետերբուրգի որորները»[1] (ռուս.՝ «Чайки Петербурга»), հուշարձան Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Այն տեղադրվել է 2013 թվականին Նևա գետի ափին, այն նավամատույցի մոտ, որտեղ նախկինում տեղակայված էր Գետային կայարանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Սանկտ Պետերբուրգի կառավարության քաղաքաշինության և ճարտարապետության հանձնաժողովը անցկացրեց քաղաքային քանդակի չորրորդ սիմպոզիումը, որի թեման էր «Ձոն Սանկտ Պետերբուրգին։ 1703-2013»։ Սիմպոզիումի շրջանակներում մրցութային հիմունքներով ստեղծվում են քաղաքային քանդակի ստեղծագործություններ` Սանկտ Պետերբուրգում դրանց հետագա տեղադրումով[2]։ 2013 թվականի մարտի 4-ին ամփոփվեցին սիմպոզիումի առաջին փուլի արդյունքները։ Հայտարարվեցին 8 հաղթող նախագծերը։ Յուլյա Մուրադովայի «Սանկտ Պետերբուրգի որորները» քանդակը զբաղեցրել էր 3-րդ տեղը։ Որպես նյութ պետք է օգտագործվեին բրոնզը կամ արհեստական քարը[3]։ Քանդակները պատրաստելու համար նախագծերը փոխանցվեցին Պուշկին քաղաքում գտնվող քարի մշակման գործարան[2]։ Ենթադրվում էր, որ քանդակները կտեղադրվեն Նևա այգում[4][5][6][7]։

Ի վերջո, մրցույթի հաղթող քանդակը տեղադրվեց Ֆիննական նրբանցքում, ևս 6 աշխատանքներ` Նևա այգում, իսկ «Պետերբուրգի որորները» քանդակը` Օբուխովյան պաշտպանության պողոտայի 195-րդ տան մոտ, Նևա գետի ափին, այն նավամատույցի մոտ, որտեղ նախկինում տեղակայված էր Գետային կայարանը[8][9][10][11][12][13]։

2013 թվականի աշնանը քանդակն ապամոնտաժվեց։ Որպես պաշտոնական պատճառ նշվում էր Գետային կայարանի վարչակազմի խնդրանքը, որը ստացվել էր նավարկության ավարտի կապակցությամբ։ 2014 թվականի գարնանը քանդակը վերադարձվեց իր տեղը[14][15] և այժմ համարվում է շրջանի տեսարժան վայրերից մեկը[16][17][18][19][20]։

Քանդակին փակցված տեղեկատվական տախտակը

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակը պատրաստել են Յուլյա Մուրադովան ու Տարասի Տրոշինը[1]։ Այն պատկերում է երկու որորների, որոնք նստած են կողք կողքի և նայում են տարբեր ուղղություններով[21]։ Քանդակի նյութը գրանիտ է, բարձրությունը պատվանդանի հետ 180 սմ է[22]։ Յուլյա Մուրադովայի խոսքերով` որորները խորհրդանշում են Բալթյան քամին, սեր և ազատություն[14]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Информационная табличка
  2. 2,0 2,1 «Выездное заседание жюри Симпозиума по городской скульптуре». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  3. «Победители первого этапа Симпозиума городской скульптуры». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  4. Жюри Симпозиума по городской скульптуре провело выездное заседание на заводе в Пушкине
  5. Информационный бюллетень Администрации Санкт-Петербурга № 25 (826) от 8 июля 2013 г.
  6. Сад «Нева» украсят скульптурами, посвященными 310-летию Петербурга
  7. «Сад «Нева» превратят в парк скульптур». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  8. Голубь, пьющий из лужи и олицетворяющий поцелуй, появился в Петербурге
  9. «Поцелуй» у Финляндского вокзала
  10. Новые скульптуры в саду «Нева»
  11. Искусство высекло себя в скульптуре
  12. Деньги на скульптуры. Ответ на запрос «Парламентской газеты»
  13. Скульптура «Чайки Петербурга»
  14. 14,0 14,1 Итоги Симпозиума по городской скульптуре «Посвящение Санкт-Петербургу. 1703—2013»
  15. «Администрация Речного вокзала решила, что зимой скульптура «Чайка» никому не нужна». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  16. «Невский район — достопримечательности». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  17. Интересный маршрут вокруг станции «Пролетарская»
  18. Что посмотреть у метро «Пролетарская»?
  19. Автор жалоб на граффити с Нагиевым: «Не время делать этим людям прижизненные памятники»
  20. Прогулка за Невской заставой
  21. Чайки Петербурга
  22. Еще 20 странных памятников прибавилось в Петербурге за последние полгода Արխիվացված 2019-01-19 Wayback Machine
    Город (812) № 44(242) 23.12.2013