Պարող մարդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարող մարդը, Ավստրալիա, Սիդնեյ, 1945 թվական, օգոստոսի 15

Պարող մարդը (անգլ.՝ Dancing Man), Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում պարող մարդուն տված անվանումը, որը լուսանկարվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պարելիս։ 1945 թվականի օգոստոսի 15-ին լուսանկարիչը նկատել էր մի մարդու` իր ուրախությունն արտահայտելիս ու պարելիս, և խնդրել էր նրան կրկնել դա։ Տղամարդը համաձայնել է և նկարահանվել է Movietone News-ի կինոքրոնիկայում։ Ֆիլմը և լուսանկարները խորհրդանշական կարգավիճակ են ձեռք բերել Ավստրալիայի պատմության ու մշակույթի մեջ և խորհրդանշում են ուրախ հպարտություն` պատերազմի ավարտի համար։

Ինքնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսանկարի հերոսի ինքնությունը պարզելու վերաբերյալ շատ վեճեր են եղել։ Թոշակառու փաստաբան Ֆրենկ ՄքԱլարին պնդում է, որ լուսանկարի մարդն ինքն է։ Թագուհու հյուպատոս Չեսթեր Փորթերը և Փոխհատուցման դատարանի դատավոր Բարրի Էգանը պնդել են, որ տեսել են ՄքԱլարիին նկարահանվելիս[1]։ Ավստրալիական «Որտե՞ղ են նրանք հիմա» հեռուստանախագիծը փորձել է լուծել պարող մարդու ինքնության առեղծվածը։ Ցանցը վարձել է դատական գիտնականների, որոնք ուսումնասիրել են ֆիլմի քրոնիկան ու լուսանկարը և եզրակացրել են, որ մարդն իսկապես ՄքԱլարին է։

Ավստրալիայի Թագավորական դրամահատարանը, այնունամենայնիվ, նկարել է Էռն Հիլլին որպես պարող մարդու 2005 թվականի 1 ավստրալիական դոլարանոցի վրա, որը թողարկվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 60-ամյակի առթիվ։ Հիլլը պնդել է, որ «տեսախցիկը շարժվում էր, և ես մի փոքր ցատկեցի»[1]։

Ռեբեկա Քինանը Film World Pty. Ltd.-ից ասում է, որ պարողը կարող էր լինել Պատրիկ Բլեքոլը[2]։ Բլեքոլը պնդում է. «Ես տաղանդավոր պարող մարդն եմ» և հայտարարագիր է ստորագրել այդ մասին[2]։

Ֆրանկ Ա. Էփթոնը պնդել է, թե ինքն է եղել պարող մարդու հետևում կանգնած զինվորականներից մեկը։ Նրա մոտ հայտնաբերված փաստաթղթերը ապացուցել են նրա պնդումը[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 "Who is the dancing man?." Macy, Richard. Sydney Morning Herald 8 December 2004
  2. 2,0 2,1 Stephens, Tony (1995 թ․ հուլիսի 29). «Is Ern Hill the mystery dancing man of 1945?». The Sydney Morning Herald. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  3. Swan, Robert (2013 թ․ ապրիլի 13). «Immortalised in a historical reel». The Northern Star. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]