Jump to content

Պատմող (Մարտական ակումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատմող (Մարտական ակումբ)

Պատմող (անգլ.՝ The Narrator), նա Թայլեր Դերդենն է (անգլ.՝ Tyler Durden), «Մարտական ակումբ» վեպի և «Մարտական ակումբ 2» և «Մարտական ակումբ 3» կոմիքսների մոտիվներով նկարահանված համանուն ֆիլմի գլխավոր հերոսը։ Պատմողը տառապում է անքնությամբ և անձի երկայնությամբ․ ցերեկը ներկայացվում է որպես անանուն տղամարդ (տիտրերում կոչված է որպես «Պատմող»), ով գիշերը դառնում է քաոսային և խարիզմատիկ Թայլեր Դերդենը՝ անքնության ժամանակաշրջաններում։

2008 թվականին Թայլերն ընտրվել է Empire ամսագրի կողմից որպես բոլոր ժամանակների մեծագույն ֆիլմային կերպար[1], այն բանից հետո երբ «Մարտական ակումբ»-ը Empire ամսագրի ընթերցողների կողմից ճանաչվեց բոլոր ժամանակների տասներորդ լավագույն ֆիլմը[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երջանկության հետապնդում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմողը առաջին անգամ հայտնվում է յոթ էջանոց պատմվածքում 1995 թվականին «Երջանկության հետապնդումը» ժողովածուի մեջ[3]։ Ավելի ուշ այդ պատմվածքը դառնում է «Մարտական ակումբ» վեպի վեցերորդ գլուխը, որը Պալանիկը հրապարակում է 1996 թվականին[4]։

Մարտական ակումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսը ավտոմեքենաներ արտադրող ընկերության ապահովագրական պահանջների խորհրդատու է։ Իր աշխատանքի պատճառով նա անընդհատ ճանապարհորդում է երկրի մեջ։ Հերոսի ճամփորդություններին ուղեկցում են մեկ անգամյա օգտագործման իրեր և մարդիկ, մի ամբողջ աշխարհ։ Հերոսը տառապում է անքնությամբ, ինչի պատճառով դժվարանում է արձագանքել իրականությանը։ Չնայած պատմողի տանջանքներին՝ բժիշկը նրան քնաբեր հաբեր չի նշանակում՝ առաջարկելով պարզապես հանգստանալ և այցելել անբուժելի հիվանդների օգնության խմբակ, որպեսզի տեսնի թե ինչպիսին է լինում իրական տառապանքը։ Գլխավոր հերոսը տեսնում է, որ օգնության խմբակ այցելությունը լավացնում է իր կարգավիճակը, չնայած նրան, որ նա չի համարվում անբուժելի հիվանդ։

Արձակուրդ վերցնելով՝ Պատմողը գնում է ծովափ, որտեղ հանդիպում է խորհրդավոր երիտասարդ Թայլեր Դերդեին, ով գերանների օգնությամբ ստեղծում է հսկա ձեռքի ստվեր՝ մեկ րոպե կատարելության կողքին նստելու համար։ Բայց հանգիստը չի օգնում, և հերոսը նորից վերադառնում է իրեն անքնությունից փրկող միակ միջոցին՝ տարբեր հիվանդություններից մահացող մարդկանց աջակցության խմբակ։ Հանդիպումները օգնում են մինչ այն պահը, երբ այդ խմբակներին է սկսում հաճախել Մարլա Զինգերը, մի աղջիկ, ով փախչում է մահվան վախից՝ տեսնելով, թե ինչպես են իրականում մահանում մարդիկ։ Մարլայի հայտնվելուց հետո օգնություն տվող խմբերը այլևս չեն օգնում և հերոսը զրկվում է քնից։ Հնարավոր է՝ իրականում Մարլան պարզապես հիշեցնում էր նրան, որ ինքը խաբեբա է, որը չպետք է գտնվի այդ խմբում։ Նա սկսում է ատել Մարլային այդ պատճառով; Վեճից հետո նրանք որոշում են այցելել տարբեր օգնության խմբակներ, որպեսզի չհանդիպեն իրար, սակայն Պատմողը նորից սկսում է տառապել անքնությամբ։

Մի օր Թայլերը երկար ժամանակով անհետանում է, և պատմողը փորձում է գտնել նրան, և այդ բանի համար նա ճամփորդում է մի քանի քաղաքներով, որտեղ գտնում է այլ ստորգետնյա ակումբներ, որտեղ նրան շփոթում են Թայլերի հետ։ Մարլայի հետ զրույցից հետո, հերոսը ընդունում է սարսափելի իրականությունը՝ ինքը հենց Թայլերն է, դա մեկ դեմք է։ Թայլերը հերոսի ալտեր էգոն է, որը մի քանի անգամ գերազանցել է նրան և նա դա չի գիտակցել թե ինչ է անում (Հենց ինքն է պայթեցրել իր բնակարանը և ինքն իր հետ կռվել է բարի հետևում գտնվող ավտոկայանատեղիում)։

Շուտով հերոսին սկսում է անհանգստացնել կազմակերպության գործունեությունը, հատկապես այն բանից հետո, երբ օպերացիաներից մեկի կատարման ժամանակ մահանում է Բոբը՝ Պատմողի ընկերը, ում հետ նա ծանոթացել է խմբակի ժամանակ, և հերոսը որոշում է վերջնականապես խզել իր կապը կազմակերպության հետ։

Հանկարծակի հայտնվում է Թայլերը և հաստատում է հերոսի ենթադրությունները։ Հերոսի ալտեր էգոն ծրագրում է պայթեցնել երկնաքերը՝ օգտագործելով ինքնագործ պայթուցիկներ՝ ստեղծված «Ոչնչացում» ծրագրով, սակայն պայթյունի իրական թիրախը հարևանությամբ գտնվող ազգային թանգարանն էր։ Թայլերը ծրագրում է մահանալ որպես նահատակ այս ահաբեկչության ժամանակ՝ սպանելով իր հետ նաև Պատմողին։ Չգիտակցելով, որ Թայլերը իր մտքի մի մասն է, հերոսը փորձում է արգելել նրան ահաբեկչություն իրականացնել։ Որոշ ժամանակ անց նա կորցնում է գիտակցությունը, իսկ երբ ուշքի է գալիս, տեսնում է, որ գտնվում է իր աշակերտների շրջապատում։ Հենց այստեղ հայտնվում է Թայլերը, և կարճ զրույցից հետո հերոսը հասկանում է, որ նրան կանգնեցնելու միակ ելքը, ինքն իրեն սպանելն է։ Հերոսը ատրճանանկը պարզում է իր բերանի մեջ և կրակում է։

Հերոսը չի մահանում, և ընկնում է հոգեբուժարան։ Չհասկանալով դա՝ հերոսը վստահ է, որ մահացել և ընկել է դրախտ։ Նա հանդիպում է Աստծու հետ (որը ներկայացված է, որպես գլխավոր հոգեբույժ), և այդպես իմանում է, որ ահաբեկչությունը չի իրականացել։ Ինչ-որ պահի նա տեսնում է կազմակերպության մի քանի զինյալների, որոնք աշխատում են այդտեղ որպես սպասավորներ և հավաքարարներ։ Նրանցից մեկը հերոսին շշնջում է, որ սպասում են նրա վերադարձին։

Մարտական ակումբ 2

«Մարտական ակումբ 2» կոմիքսների շարունակությունում Պատմողը կրում է Սեբաստիան անունը[5]։ Գործողությունները կատարվում են օրիգինալ վեպից 10 տարի անց, Պատմողը ներկայացվում է որպես մասնավոր ռազմական կապալառուի աշխատող, միևնույն ժամանակ նա և Մարլան ամուսնացած են և ունեն Ջունիոր անունով իննամյա տղա[6][7]։ Այն բանից հետո, երբ Ջունիորը մահանում է տանը բռնկված հրդեհի պատճառով, պարզ է դառնում, որ Պատմողի հայրը և մայրը մահացել են երկու այլ առանձին հրդեհների ժամանակ[8]։ Ի տարբերություն ֆիլմի՝ Թայլերի տեսքը հիմնված է հեղինակի ընկերոջ արտաքնով, որը նկարագրվում է ինչպես «Հիսուսի շեկ մազեր մինչև ուսերը երկարությամբ» ունեցող[9]։ Նրա բնավորությունը որոշ չափով վերահսկվում է պատմողի դեղամիջոցներով։

«Մարտական ակումբ 2»-ը նոր, բոլորովին այլ բացատրություն է տալիս Թայլերին, Պատմողը բացահայտում է, որ Թայլերը ոչ միայն իր պառակտված անհատականությունն է, այլև ըստ էության մի տեսակ մեմ, որը կարող է տարածվել մի մարդուց մյուսին։ Թայլեր Դերդենի անհատականության ներկայիս սեփականատերը կործանում է կրտսեր երեխայի կյանքը՝ բացահայտ նպատակ ունենալով առաջացնել սթրեսներ, որոնք նրան նոր «Թայլեր Դերդեն» անձնավորություն կտան երբ նա մեծանա՝ դրանով իսկ թույլ տալով Թայլեր Դերդենին հասնել մի տեսակ ֆունկցիոնալ անմահության։ Պատմողի թերապեվտը հասկացնում է դա հիպնոսի սեանսների շնորհիվ՝ բացատրելով նրան, որ պատմողի հայրը և պապը եղել են Թայլերի տերերը, և որ «Թայլերը» նաև մասնակցում էր Մարլայի կյանքի ձևավորմանը, որպեսզի Պատմողը և Մառլան իրենց հերթին կարողանան ծնել որդի, որը կլինի Թայլերի տերը հաջորդ սերնդի համար։ Ջունիորը միայն կեղծեց իր մահը կրակի մեջ, քանի որ նրան կամաց-կամաց տանում էր Թայլեր Դերդենը, ինչպես իր հորը։ Պատմողը պետք է վազի, որպեսզի կանգնեցնի Թայլերին, անգամ եթե նա չի կարող իրոք վերացնել նրան, առանց սպանելու իր որդուն և իրեն։

Մարտական ակումբ 3

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Fight club 3

Պալանիկի վեպի հիման վրա նկարահանված Դեվիդ Ֆինչերի «Մարտական ակումբ» ֆիլմում Պատմողի դերը կատարում է Էդվարդ Նորթոնը, իսկ Թայլերի դերը՝ Բրեդ Փիթը[10]։ Դերասանները պատրաստվել են իրենց կերպարներին՝ հաճախելով բռնցքամարտի, գրեպլինգի[11], թեկվանդոյի և օճառի խաղի դասերի[12][13]։ Փիթը որոշում է կայացնում այցելել ատամնաբույժի իր առջևի ատամների ծայրերը կտրելու համար, որպեսզի Թայլերի կերպարը աննման ատամներ ունենա[14]։ Ատամների կտորները վերականգնվել են ֆիլմի նկարահանումներն ավարտելուց հետո[15]։

Պատմողի և Թայլերի կերպարների տեսքը ֆիլմում նմանեցված էր վեպի նկարագրությանը որոշ տարբերություններով։ Ի տարբերություն վեպի՝ նրանք հանդիպում են թռիչքի ժամանակ, այլ ոչ թե դատարկ լողափում, և Թայլերի կինոմարմնավորումը ոչ ոքի չի սպանում՝ ի տարբերություն գրական հերոսի։ Բացի այդ, այն դեպքում, որ վեպը ավարտվում է Պատմողի հոգեբուժարանում հայտնվելով, ֆիլմը ավարտվում է այն բանով, թե ինչպես են Պատմողը և Մարլան կանգնած երկնաքերում, որը նայում է երկնագծին, ինչը պայթում է Project Mayhem պայթուցիկների պատճառով։

Ինչպես և վեպում, Պատմողը անուն չունի, չնայած որ սցենարում նրան անվանում են «Ջեք»։ Այն ժամանակ, երբ Պատմողը անվանում է իրեն «Ջո»-ն Reader's Digest-ի հոդվածներից, բայց ֆիլմի ադապտացիան փոխարինում է «Ջո»-ն «Ջեք»-ով։

«Մարտական ակումբ» տեսախաղում, որը մշակվել է Genuine Games-ի կողմից և հրապարակվել է Vivendi-ի կողմից, Պատմողին հնչյունավորում է Դեյվ Վիտենբերգը, իսկ Թայլերին՝ Ջոշուա Լեոնարդը։

2008 թվականին Թայլերը Empire ամսագրի կողմից ընտրվել էր որպես բոլոր ժամանակների լավագույն կերպար։ Երբ 2015 թվականին ցուցակը պատրաստ էր, նա զբաղեցնում էր ութերորդ տեղը[16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Sciretta, Peter (2008 թ․ դեկտեմբերի 1). «Empire's The 100 Greatest Movie Characters of All Time». SlashFilm. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
  2. «The 201 Greatest Movies Of All Time». Empire. January 2006. էջ 98.
  3. Linny Stovall, ed. (June 1995). Pursuit of Happiness: A Left Bank Book (First ed.). Blue Heron Publishing. ISBN 0936085304.
  4. Chuck Palahniuk (1996 թ․ օգոստոսի 17). Fight Club: A Novel (1st ed.). W. W. Norton & Company. ISBN 0393039765.
  5. Fight Club 2 #1, Chuck Palahniuk & Cameron Stewart, Dark Horse Comics, May 2015
  6. «Fight Club 2 #1». Dark Horse Comics. Արխիվացված է օրիգինալից 2015-02-22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
  7. Thompson, Barry (2016 թ․ մարտի 31). «Chuck Palahniuk Destroyed His Legacy With Fight Club 2 (His Best Work In Years)». Paste Monthly. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
  8. «Fight Club 2 #2 pg.10». Dark Horse Comics. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
  9. Van Luling, Todd (2015 թ․ հունվարի 7). «11 Things You Didn't Know About 'Fight Club'». The Huffington Post. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
  10. Petrikin, Chris (1998 թ․ հունվարի 7). «Studio Report Card: Fox». Variety. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  11. Garrett, Stephen (July 1999). «Freeze Frame». Details.
  12. Schneller, Johanna (August 1999). «Brad Pitt and Edward Norton make 'Fight Club'». Premiere.
  13. O'Neill, Olivia (2014 թ․ հոկտեմբերի 15). «Fight Club: 19 things you didn't know about the film». The Telegraph. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
  14. Roger Cormier (2015 թ․ դեկտեմբերի 18). «15 Things You Might Not Know About 'Fight Club'». Mental Floss. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  15. Nashawaty, Chris (1998 թ․ հուլիսի 16). «Brad Pitt loses his teeth for a "Fight"». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  16. «The Greatest Movie Characters Of All Time». Empire. 2015 թ․ հունիսի 29. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.